|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Պահանջում ենք հրաժարվել14:59 Yerevan | 10:59 GMT | Thursday 28 February 2008 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բազմադարյա գոյության ընթացքին ձգտել է հավատարիմ մնալ իր առաքելադիր կոչմանը, ազգային ինքնության ձեւավորման ու վերանորոգման եւ ազգի հոգեւոր-բարոյական առաջընթացի գաղափարներին, լինել Ճշմարտության, Լույսի, Սիրո, Խաղաղության ու Միասնության Խորհուրդ, փորձել մերժել կեղծիքը, անօրինությունը, անմիաբանությունը, գտնվել իր հովված ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բովում ոչ միայն աղոթքներով, այլեւ սպասավորների անմիջական մասնակցությամբ: Հայոց Եկեղեցին իր այս առաքելությունը կարողացել է իրականացնել միայն գահակալների եւ սպասավորների` քրիստոնեական հավատքին ճշմարիտ, ազգի հոգեկերպարին համապատասխանող արժանիքների, ազգային եկեղեցուն անմնացորդ, աննյութապաշտ, անանձնաշահ նվիրվածության չափաստիճաններով: Այսպիսի դեպքերում Հայոց Եկեղեցին պայծառորեն լուսավորել է Հայոց աշխարհը եւ իր հոտը: Անդրադառնալով անցած վերջին հարյուրամյակի գահակալած երջանկահիշատակ Գեւորգ Ե, Խորեն Ա, Գեւորգ Զ, Վազգեն Ա, Գարեգին Ա Կաթողիկոսների կյանքին, նրանք ապրեցին ճշմարտապես` իրենց վիճակված ժամանակահատվածի անխուսափելի հասարակական-քաղաքական պարտադրանքները դիմագրավելով` ազգօգուտ եւ ժողովրդի հոգեւոր-բարոյական կերպարը անաղարտ պահելու մտահոգությամբ: Գեւորգ Ե-ն հիշատակվում է «Ողբացյալ», Խորեն Ա-ն` «Նահատակ», Գեւորգ Զ-ն` «Վերահիմնող», Վազգեն Ա-ն` «Եկեղեցաշեն», իսկ Գարեգին Ա-ն Նորանկախացյալ Հայաստանում` «Հոգեշինարար»: Բայց այսօր Հայոց Եկեղեցու պայծառատու լույսը խավարում է: Գարեգին Բ Կաթողիկոսը լծվել է իշխանապահ անձանց կառքին, Հայ Առաքելական Եկեղեցին դարձրել քաղաքական իշխանության կցորդ եւ Կաթողիկոսական ինքնիշխանությունը իջեցրել կառավարության վարչության պետի ստորակարգավիճակին: Գարեգին Բ-ն խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ոտնահարել Հայ Առաքելական Եկեղեցու Բարձրադիր իրավունքը` անկախ գոյակցությունը, իր հավատացյալ հոտին հովվելու ինքնիշխանությունը, ինքը` որպես եկեղեցու առաջին սպասավոր, խոտորվել է քրիստոսադիր ճշմարիտ ուղուց, եկեղեցին օտարել իր տիրոջից` ժողովրդից: Գարեգին Բ-ն ոտնահարել է ժողովրդավարության սկզբունքները, եկեղեցին վերածել է ընտրաքարոզչամեքենայի` վարչապետի համար, եւ ինքն ու եկեղեցու բարձրաստիճան սպասավորներից` իր անմիջական կառավարման ենթակա Արարատյան առաջնորդության Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ հոգեւորականը կցվել են վարչապետ թեկնածուին առ ի ծառայություն: Առավել եւս Գարեգին Բ-ն, անտեսելով ընտրության դեռեւս վիճարկվող արդյունքները, անժամանակ ողջունել է վարչապետին որպես ընտրված նախագահի եւ բարձրաստիճան հոգեւորականների ներկայացուցչությամբ այցելել է վարչապետին` իր հավատարմությունը հայտնելու եւ առ ի համբույր «աջոյն նորա»: Գարեգին Բ-ն իր այս արարքով անցել է տարրական բարոյականության սահմանն անգամ եւ Հայ ժողովրդին հասցրել վիրավորանք: Ուստի, մենք` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր անդամներս, մեր այս ստորագրությամբ հաստատորեն պահանջում ենք Գարեգին Բ-ի հրաժարումը Աստվածահիմն Լուսավորչի Սուրբ Գահից: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավորներ Հակոբ Ավետիսյան Անահիտ Հովհաննիսյան Պարգեւ Բալջյան |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |