|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Աշոտ Ադամյան. «Ո՞վ ես դու»14:22 Yerevan | 10:22 GMT | Wednesday 27 February 2008 Եթե այսքան ժողովուրդ կանգնած է, ուրեմն ինչ-որ բան տեղում չէ: Իսկ որ ինչ-որ բան տեղում չէ` բացահայտ է: Կարծում եմ` նա, ով անտարբեր է ազգի այս հոծ բազմության` տարբեր տարիքի, բոլոր սոցիալական խմբերի ներկայության նկատմամբ, ուրեմն, առնվազն, լավ չի սովորել դպրոցում: Արդեն հաղթած է ժողովուրդը, որովհետեւ այստեղ թեւածում է այնքան մեծ վստահություն, այնքան պահանջատիրություն, որի մասին, ցավոք, վաղուց մոռացել էինք: Այստեղ վերապրելու շունչ կա, ազատ ապրելու շունչ կա: Վստահ եմ, որ ժողովուրդը իր ուզածին պիտի հասնի: Եթե ոչ` կնշանակի մենք այսօր դեռեւս Հայաստան չենք: Ինչ վերաբերում է հացադուլին, դա պայքարի ծայրահեղ քայլերից մեկն է: Դա քաղաքակիրթ երկրներում հզոր զենք է: Վստահ կարող եմ ասել` մենք դեռ քաղաքակիրթ երկիր չենք: Սրան զուգահեռ` ժողովուրդը ենթարկվում է քաղաքական ճնշումների, ձերբակալությունների: Սրանք տեխնոլոգիաներ են, որոնք կիրառում են թույլ, անկայուն, վախեցած իշխանությունները: Կկոտրվի՞ ժողովուրդը: Ոչ: Միանշանակ: Նայեք հրապարակում հավաքված այս տասնյակ հազարավոր մարդկանց: Սա կոտրվող ժողովուրդ չէ, քանի որ համազգային մեծ խնդիր ունի լուծելու` պետականության խնդիր, մշակույթի խնդիր, համամարդկային արժեքների խնդիր: Մշակույթն այսօր սատկած է մեզանում: Իսկ մտավորականություն` չկա: Ամաչում եմ այդ բառից: Ունենք անհատներ, բայց մտավորականություն` որպես այդպիսին վաղուց չունենք: Իմ մասին: Ես չեմ կարող իմ ժողովրդի կողքին չլինել: Հակառակ դեպքում ես ինձ կհամարեմ ամենավերջին տականքը: Լեւոնի մասին: Իսկ ինչու՞ ազգը չհավաքվի Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ: Ժողովուրդը գտել է մեկին, ում հետեւից կարող է գնալ, հետեւաբար ինքը իր փրկության նշանը տեսնում է ի դեմս այդ մարդու: Բոլորին տրված է շանս: Եղիր: Թող ժողովուրդը հետեւիցդ գա: Ամեն մեկի առջեւ դրված է դա, եւ այդ խնդիրը ամեն մեկը իր մեջ է լուծում: Այստեղ թիվ մեկ խնդիրը ժողովրդի խնդիրն է: Ինքնության խնդիրը: Ո՞վ ես դու: Այսօր դա է լուծվում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |