|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Zugzwang14:49 Yerevan | 10:49 GMT | Tuesday 26 February 2008 Թողություն տուր Տեր ծեր խավարին, Միայն թե թող նա թողնի հեռանա... Պարույր Սեւակ Հայերեն տառերով` ցուգցվանգ, որն առաջացել է Zug` քայլ եւ Zwang` պարտադրանք բառերից եւ նշանակում է ստիպված, պարտադրված եւ անշահավետ շախմատային քայլ: Երբեմն շախմատի խաղատախտակին ստեղծվում է մի իրավիճակ, երբ քայլ անելու հերթը քոնն է` դու պարտավոր ես անել ինչ-որ քայլ, բայց ցանկացած արվելիք քայլ ավելի ու ավելի է վատացնում քո խաղային դիրքն ու ընդհանուր վիճակը: Ահա հենց այս իրավիճակում է, իր մեղքով, հայտնվել ներկայիս իշխանությունը: Իսկ «իր մեղքը» ինքնատիպ մտածելու եւ գործելու անկարողությունն է, անհատականության իսպառ բացակայությունը, իրադարձությունները ոչ թե գլխավորելու կամ էլ, գոնե, ուղղորդելու, այլ դրանց ետեւից քարշ գալով գնալու փաստը: Ու հենց դրանով էլ հայտնվել է ցուգցվանգի իրավիճակում: Ի՞նչ քայլեր են մնացել, որ դեռ չի արել եւ պատրաստվում է անել իշխանությունը: ...Լավ, չնշեմ: Ասենք միայն, որ այն, ինչ արել են մինչ օրս, եւ որոնք հասցրել են նրանց ցուգցվանգի այս վիճակին, եւ բոլոր այն քայլերը, որոնք իրենց կարծիքով կան եւ իրենք կարող են անել` ավելի են վատթարացնելու իրենց վիճակը: Սա այն դեպքն է, ի դեպ, որ ի պատիվ իշխանությունների, կարող է փաստել, որ իրենք էլ են հասկանում իրենց վիճակի անելանելիությունը: Թեեւ` ոչ էնքան խորքով: Այլապես գոնե ծիծաղելի քայլեր չէին անի: Ինչ է նշանակում իշխանության կողմնակիցների միտինգ անելը, թե մենք պաշտպանում ենք նրա ձայները: Է~, իսկ ինչ է եղել նրա ձայներին, որ պաշտպանում եք: Ի՞նչն եք պաշտպանում: Ումի՞ց: Դա հաղթողի մտածելակերպ-պահվածք-հոգեբանություն չէ, այլ ՊԱՐՏՎՈՂԻ: Հաղթողը Ազատության հրապարակում է եւ ոչ մեկ դեմքով միայն` Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլեւ իր աջակիցների եւ համախոհների: Ովքեր հարյուր հազարներով են հաշվվում: Ու այդտեղով էլ` Ազատության հրապարակով էլ անցնում է ջրբաժանը. հաղթածի եւ պարտվածի, ժողովրդի եւ զավթիչների, սիրո եւ ատելության միջեւ: Հաղթածը` Ազատության հրապարակում է, ժողովուրդը` Ազատության հրապարակում է, սերը` Ազատության հրապարակում է: Ու դրանցից ամենակարեւորն, անշուշտ, ՍԵՐՆ է: Սերը` առ էս երկիրն ու ժողովուրդը: Որը եւ համախմբել է բոլոր նորմալ մարդկանց: Իսկ իշխանությունը հայտնվել է ցուգցվանգի մեջ: ...Քայլդ արա, քայլդ... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |