“Zhamanak” Armenian-American Political Daily

Արիել Քոեն

14:23 Yerevan | 10:23 GMT | Tuesday 26 February 2008

ԼՂ աջակցությունից` Հայաստանի ուղղությամբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հիմնական տարաձայնությունը Կոսովոն է:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ռուսաստանի քաղաքական այլ գործիչներ պահանջում են, որ Կոսովոյի շուրջ տարաձայնությունները հանգուցալուծվեն ՄԱԿ-ի շրջանակներում, որտեղ Ռուսաստանը ունի վետոյի իրավունք: Ռուսաստանը կարող է հակազդել Աբխազիայի, Հյուսիսային Օսիայի անկախության ճանաչմամբ, ինչպես նաեւ ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Իսկ դա կնպաստի Ադրբեջանի եւ Հայաստանի լարվածության կտրուկ աճին: Արեւմուտքը կհստակեցնի Ադրբեջանի, Հայաստանի, Հյուսիսային Օսիայի, Աբխազիայի եւ Ղարաբաղի իշխանությունների հանդեպ իր վերաբերմունքը. վերջիններիս անկախության հռչակագրերը ճանաչված չեն: Այդ քայլերը կհակադարձվեն գործողություններով: Այսպես` անկլավների անկախությունը ճանաչող երկրների դիվանագիտական եւ տնտեսական օգնությունը կնվազեցվի: Ռուսաստանի դիրքորոշումը ունի 3 հիմք: Առաջին` Ռուսաստանը Սերբիայի պատմական դաշնակիցն է. Առաջին համաշխարհային պատերազմի օրոք ցարական Ռուսաստանը հայտնվեց ցայտնոտում: Երկրորդ` Ռուսաստանը կկամենար լինել կայուն ուժ Եվրոպայի եւ աշխարհի գլխավոր տարաձայնությունների համապատկերում: Երրորդ` կան տարաձայնություններ միջազգային իրավունքի չափումներում: Մոսկվան պահանջում է , որ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլ տա ճանաչելու նոր դրույթները, որոնք պետք է համաձայնեցվեն ՄԱԿ-ի խարտիաներին: Ավելին` Ռուսաստանը այն երկրներից է, որը չի ընդունում անջատողական շարժումները, որոնք գերակշռում են մահմեդական աշխարհում: Մոսկվան չի կամենում Կոսովոն չափանիշ տեսնել Չեչնիայի եւ Հյուսիսային Կովկասի այլ երկրների հարցերի կարգավորման հարցերում: Ռուսաստանը կասկածում է, որ Կոսովոյի անկախության ճանաչումը հիմնված է ահաբեկության վրա: Բելգրադը եւ Մոսկվան նշում են, որ Արեւմուտքը պետք է աջակցի դեմոկրատական Սերբիային եւ ոչ թե քրեածին եւ ռազմատենչ կոսովցիներին: Կոսովոյի հակամարտության շուրջ Ռուսաստանի եւ Արեւմուտքի տարաձայնությունները տարիների պատմություն ունեն:Հայաստանը չի շտապի ճանաչել Կոսովոյի անկախությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Այսինքն` Հայաստանի Հանրապետության այս օրերի դիրքորոշումը համաձայնեցված է Ռուսաստանի նույն հարցի շուրջ դիրքորոշման հետ, իսկ Ադրբեջանի փորձագետների կարծիքով` Կոսովոն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար նախադեպ չի կարող հանդիսանալ:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.