|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Պահանջ ԵՊՀ-ում, պահանջ Ազատությունում14:09 Yerevan | 10:09 GMT | Tuesday 26 February 2008 Մինչ փետրվարի 25-ին ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի հրահանգով համալսարանի աշխատակիցներին ցուցակագրում էին այսօր կազմակերպվող ԵՊՀ միտինգին` ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի, Ազատության հրապարակում մոտ 800 ուսանողներ ու դասախոսներ ստորագրում էին այս հայտարարության ներքո. «Ես` ԵՊՀ ներքոստորագրյալ ուսանողս եւ դասախոսս, իմ դժգոհությունն եմ հայտնում 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումների, բռնարարքների եւ համատարած վախի մթնոլորտի կապակցությամբ: Ես համարում եմ, որ խախտվել է Հայաստանի քաղաքացու` ընտրությունների միջոցով ազատ կամքի դրսեւորման իրավունքը: Իրեն ՀՀ նախագահ է հռչակել մի մարդ, ով չի ստացել մեր քաղաքացիների ձայների մեծամասնությունը: Ես ամաչում եմ, որ իմ ԲՈՒՀ-ի Խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է: Ուստի հայտարարում ենք դասադուլ եւ գործադուլ` պահանջելով Սերժ Սարգսյանից հրաժարվել ԵՊՀ Խորհրդի նախագահի պաշտոնից»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |