“Zhamanak” Armenian-American Political Daily

Արտաշես Հովսեփյան. «Ժողովուրդը գիտի ուր է գնում»

15:03 Yerevan | 11:03 GMT | Saturday 23 February 2008

Փետրվարի 16-ն էր: Ազատության հրապարակում էի: Հրաշալի էր: Ասեղ գցելու տեղ չկար: Ամբողջ ժողովուրդը` «Լեւոն, Լեւոն»:

Ե՞ս:

Իհարկե:

Միայն Լեւոն:

Լեւոնը... ուրիշ է:

Նրա խոսքի մեջ մեծ խորհուրդ կա:

Մե~ծ, ահռելի~ խորհուրդ:

Ես Լեւոնի կողմն էի: Լեւոնի կողմն եմ այսօր: Վաղն էլ Լեւոնի կողմը կլինեմ:

Ինչու՞:

Նույնն է, թե փորձեմ բացատրել` ինչու՞ է կարմիրը կարմիր ու ոչ` սեւ:

...Լեւոնին տեսել ես, լսել ես, չես հասկացել` իմ ասելո՞վ պիտի հասկանաս: Իմ ասելո՞վ պիտի ճանաչես:

Լեւոնը գալիս է մեր ձեռքը բռնի, որ իրար չապտակենք: Սխալ ենք խոսում, սխալ ենք գործում` օգնի մեզ: Ու փոխանակ ասեն` արի, Լեւոն ջան, օգնիր մեզ, սրերը սրբել` Լեւոնի դեմն են կանգնել: Լեւոնը գալիս է, որ օգնի` ազգը ելնի: Ինչ որ մոռացել են անել` հիշեցնի, ինչ որ չեն անում, ասի` անեն: Ինչու՞ են Լեւոնին որպես թշնամի ընդունում: Նույն ազգի զավակները չե՞ն:

...Եթե մարդը հայրենիքի զգացողություն չունի` բարդ է: Մոր զգացողություն չունի` բարդ է, հոր զգացողություն չունի` բարդ է:

Հիմա ժողովրդի ուզածն ի՞նչ է: Որ Լեւոնը գա: Ժողովուրդն էլ կատարելություն չի, բայց գնում է Լեւոն-առաջնորդի հետեւից, քանի որ զգում է, հասկանում է, որ ճիշտը դա է:

Ժողովուրդը գիտի ուր է գնում:

Էսօր շատ են խոսում բանակաշինությունից:

Բանակդ ո՞վ շինեց: Վազգենը չշինե՞ց: Վազգենն ու Լեւոնը:

Վազգենը երեւույթ էր:

Վարդանից, Նժդեհից, Անդրանիկից հետո Վազգենն է գալիս:

Վազգենից հետո նոր Վազգե՞ն:

Առայժմ չկա:

Էսօր ուրիշ Լեւո՞ն:

Չկա:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.