|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Օհան Դուրյան.«Մեր հաղթանակը մեր ձեռքերում պիտի պահենք»13:41 Yerevan | 9:41 GMT | Friday 22 February 2008 Մենք հաղթեցինք, եւ այսօր Հայաստանի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մեր հաղթանակը մեր ձեռքերում պիտի պահենք, եւ այն չպետք է զիջենք: Ինձ խանդավառում է մեր ժողովրդի, մեր երիտասարդության վճռականությունը, հաստատակամությունը եւ խոհեմությունը. ժողովուրդը պատրաստ է պահելու իր հաղթանակը: Սիրելիներս, նահանջելու եւ հարմարվելու տեղ չկա, այլապես, հավատացեք, բոլորս կործանվելու ենք եւ կկորցնենք մեր հայրենիքը: Եթե կան մարդիկ, այսպես կոչված` «մտավորական», որ քաջություն չունեն ժողովրդի հետ լինել, լավ է լռեն եւ չփորձեն «կայունություն» քարոզել: Այսօրվա եւ այս վիճակի շարունակումը իբրեւ «կայունություն»` ինքնաոչնչացում է, վերջնական մահ, այլ ոչ թե` խաղաղություն: Ես խղճում եմ Սերժ Սարգսյանին, որին այսքան ատում են. նույնիսկ ավելի, քան պատկերացնել կարելի է: Սիրելի ժողովուրդ, պահպանենք մեր հաղթանակը եւ այն հաստատենք ողջ աշխարհի համար. համազգային հանրահավաք, ազգահավաք մեր առաջնորդ, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |