|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Նամակ մեղրամիսի մեջ գտնվող Նիկոլա Սարկոզիին13:27 Yerevan | 9:27 GMT | Friday 22 February 2008Հ.Մ. Երեկ «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հ/կ-ի նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգի խմբի համակարգող Ռուբեն Թորոսյանը հաղորդագրություն է տարածել, որում օգտակար առաջարկություն է անում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Հիշեցնենք, որ վերջինս առաջինը շտապեց շնորհավորել Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ` հավանաբար այն պատճառով, որ Սարկոզին սիրահարվել ու կորցրել է գլուխը: Հաղորդագրության մեջ ասված է. «Մեծարգո Պարոն նախագահ, ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն` միայն Հայաստանի ԿԸՀ-ն իրավունք ունի հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները: Զանգվածային օրինախախտումներով անցած ընտրությունների արդյունքում իբր հաղթած թեկնածուին ուղղված Ձեր վաղաժամ շնորհավորանքը, ոչ միայն խախտեց մեր երկրի օրենսդրությունը, այլեւ գնահատվում է որպես միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Մեծարգո Պարոն նախագահ, մենք միասին հանդիսանում ենք «Եվրոպական» կոչվող խորհրդի անդամ երկրների քաղաքացիներ եւ պարտավոր ենք պահպանել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր երկրների պարտավորությունները: Ավելին` Դուք երկիր եք ներկայացնում եւ առավել պատասխանատվություն պետք է դրսեւորեք այդ հարցերում: Հավանաբար, միջազգային նորմերին չհամապատասխանող Ձեր գործողությունների պատճառն այն է, որ գտնվում եք մեղրամիսում: Չնայած մեր երկրում կան մարդիկ, որոնք կարծես մեղրամիսում չեն, սակայն Ձեզանից ավելի վաղ են ոտնատակ տվել մեր երկրի օրենսդրությունը», - ասված է Թորոսյանի` «Առաջարկություն Երկրի Նախագահի եւ մեղրամիսի մասին» վերնագրված նամակում, որի պատճենները ուղարկվել են նաեւ ԵԽ անդամ երկրների դեսպաններին: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |