|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Ամեն նախագահող ազդում է ազգի դաստիարակության վրա»13:21 Yerevan | 9:21 GMT | Friday 22 February 2008Համեստ Կարապետյան Հարգելի Լեւոն Տեր-Պետրոսյան. Մեծարգո նախագահ. Շնորհակալություն... Շնորհակալություն, որ կիսատ չթողեցիք մեր պայքարը: Պայքար, որ ինձ համար սկսվեց 88-ին, երբ ուսանող էի: Բայց այդ պայքարը իրականում ավելի խոր արմատներ ուներ. ես կասեի` 37-ի բանտերում ու մատույցներում հայտնված, տառապած մարդկանց խենթ ու խոր հոգիներում բռնադատված երազների եւ իրականության մեծ սերնդաճն էր դա: Առողջ ու զորավոր մի բջիջ ճեղքեց հիվանդությունը մեր ժողովրդի մեջ (կոմունիզմի հիվանդություն, որ կեղծ դրախտ էր ուսուցանում) եւ մի ողջ սերնդի հավաքեց Ազատության հրապարակում` պայքարի ու հաղթելու համար: Այդ պայքարի, այդ շարժման մեծ ոգեւորվողը, ինձ հավատ ու հույս ներշնչողը նախ հայրս էր. Մարդ, որ 37-ին խմբապետ ու դաշնակցական պապիս գլխատումից հետո, դեռ մանուկ հասակում կորուսյալ հայրենիքի տառապանքն է ապրել, դեռ պատանի` խոցվել է «Մեծ հայրենականում», հետո ինքնակամ միացել Սիբիր բռնագաղթող ընտանիքին, դատվել ու տասը տարի ազատազրկման ենթարկվել սիբիրյան բանտում. - Թալեաթ ու Էնվեր փաշաները չկարողացան սպանել հայ ժողովրդի ոգին, դուք եւս չեք կարող, - դիմել է նա սովետական դատարանին... Ահա այս Մարդը, վերադառնալով հայրենիք, իր ոդիսականից հետո տուն էր կառուցել հայրենի գյուղում ու երազել ազատության մասին... Ես պիտի ափսոսեմ անընդհատ, որ մեր երկրային կյանքում տեղի չունեցավ նրա եւ Ձեր` Լեւոն Տեր-Պետրոսյան պատվարժան նախագահիդ, հանդիպումը: Պիտի տեսնեիք, թե որքան լույս, սեր եւ ուրախություն կար նրա աչքերում, երբ Աստծո կամոք նախագահ ընտրվեցիք եւ հայտարարեցիք Հայաստանի Հանրապետությունը Անկախ պետություն... - Կիլիկիայի Լեւոն թագավորին է Աստված նորից ծնել. պահպանենք հայոց վերածնված թագավորությունն ու մեր արքայազնին, - տոնում էր ու հրճվում երեխայի պես: Ցավոք, ուրախության այդ մաքուր արցունքները տասը տարի հետո եւ հատկապես հոկտեմբերի 27-ին (որ համընկնում էր նաեւ իր կյանքի վերջին օրերին) փոխակերպվեցին կաթվածահար եղած մարդու (ինչպես մեր երկիրը) վշտաբեկ ու ծանր արցունքների... Ապա Լեւոն Ներսիսյանը. - Անկախությունը տոն է, հրավառություն, եթե նույնիսկ լինենք ամենածանր նյութական վիճակի մեջ, - ասում էր նա` մեծ դասախոսն ու հումանիստը եւ հավելում. - Լեւոն Տեր-Պետրոսյանն է այն միակ արժանավոր թեկնածուն, որին ես տեսնում եմ. մեկ ուրիշի դեպքում Հայաստանը կարող է քսան-երեսուն, հարյուր տարով ետ ընկնել: Մարգարեանու՞մ էր նա, երբ փաստում էր, որ, ցավոք, մի սերունդ անպայման պիտի դուրս գա, տառապի ու հեռանա... Իրենց ` մեր հայրերի ու ուսուցիչների՞ մասին էր խոսքը, Ազատության Պատերազմին որդեգրված մեր եղբայրների՞, թե՞ պատերազմը շահած Վազգեն Սարգսյան Սպարապետի ու այն հերոսների, որոնք խաղաղություն վաստակելուց հետո, հենց հայրենիքում պիտի խոցվեին` դավաճան ու ստորագույն ձեռքերով. - Ամեն մի նախագահող ազդում է ազգի դաստիարակության վրա, - ժամանակին համաշխարհային ողջ գրական ու պատմական մեծ ընդհանրացումներն ու դասերը ուսուցանող, հայոց ամենաազնվական լսարանը վայելող մեծ դասախոսի խոսքերն այսօր առավել քան ճշմարիտ են... Այսօր առավել քան ուղղորդված են: Եվ այսօր ես իմ ընտրությունը կատարել եմ: Այդ ընտրությունը կատարել են նաեւ այն մայրերը, ովքեր խղճի ընտրություն ունեին, ովքեր հոգու խորքում պահած սուրբ հայրերի ու ուսուցիչների խոսքերն` իբրեւ արձագանք ու կոչ ունեին, ովքեր հոգու պարտք ունեին... Կատարել ենք` մեր երեխաներին շիտակ ապրելու, ազնվացեղ ապրելու, գաղափարապես ապրելու ճիշտ կենսակերպը ժառանգելու համար... Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահիդ կերպարը առավել մաքուր է, առավել սրբված ու բարոյական. Որովհետեւ ելել եք կռվի` ազգի ներսի չարության դեմ... Որովհետեւ բարոյական աղճատումներն այսօր առավել քան երբեւէ ավելացել են. Որովհետեւ գայթակղություններն այսօր առավել քան երբեւէ հովանավորվել են. Որովհետեւ Խորենացուդ ողբն առավել քան հնչեղ է... Ծանր է Ձեր խաչը. Մեր սերն ու օրհնությունը թող այն թեթեւացնի, երբ ստիպված եք մեր ժողովրդի համար նորից Աստվածաշունչ թարգմանելու, բայց` արդեն բանավոր ու բառ-ացի... Շնորհակալություն... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |