|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Երեկ ավազակապետության վերջին օրն էր13:48 Yerevan | 9:48 GMT | Wednesday 20 February 2008 Այսօր` հպարտ, ազատ եւ արդար Հայաստանի առաջին օրը Իրապես այդպես է: Որովհետեւ երեկվա օրը, իրականում, նման էր ավազակապետության հոգեվարքի վերջին, բայցեւ` անխուսափելի ցնցումներին: Բռնություններ, կեղծիքներ, լցոնումներ. եւ էլի իրենց պատկերացրածով ժողովրդի կամքի առաջն առնելու փորձեր, որոնք բոլորն էլ դատապարտված են ձախողման: Որովհետեւ ժողովուրդը հստակորեն հասկացել էր, որ հազիվ ավազակապետությունից ազատվելու իրական հնարավորություն է ստեղծվել եւ ինքը իրավունք չունի բաց թողնելու այդ բարեպատեհ հնարավորությունը: Եվ որքան էլ ավազակապետերը փորձեցին, իրենց իսկ խոսքերով, «հարամել» ընտրությունները, միեւնույն է, ժողովուրդը կատարեց իր ընտրությունը: Եվ` հօգուտ իրեն: Ընտրելով Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այդ են վկայում թեկուզեւ էքզիթ-փոլ անցկացրած տարբեր կազմակերպությունների հարցումների արդյունքները: Որոնք էապես տարբերվում են իշխանությունների պատվերով անցկացվածներից: Եվ, բնականաբար, համապատասխանում են իրականությանը: Այնպես որ, երեկվա օրն իսկապես ավազակապետության վերջին օրն էր: Մինչ հպարտ, ազատ եւ արդար Հայաստանի առաջին օրվա օրակարգին անցնելը, երկու ինքնախոստովանության մասին. ըստ ժամանակագրության` Արտաշես Գեղամյանը առաջին անգամ երեւի թե ազնիվ արարք գործեց` հայտարարելով, որ ութը (ավազակապետությունից) միավորվել են մեկի` ժողովրդի թեկնածուի դեմ: Եվ մի ցնցող բացահայտում էլ հանրապետության դե ֆակտո երկրորդ դեմքն արեց. առաջիկա...20 տարվա հետ կապված: Կարծես թե էս 5 տարին արդեն հորով-մորով են արել, հիմա էլ առաջիկա 15-20-ի մասին են մտածում: Որքան շահեկան կլիներ մեր բոլորիս վիճակը, եթե նախ մտածեինք, հետո միայն բարձրաձայն արտահայտվեինք: Բայց Աստված իրենց հետ... Հիմա` այսօրվա մասին, որն ինչպես արդեն նշեցի` հպարտ, ազատ եւ արդար Հայաստանի առաջին օրն է լինելու: Յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի այդ օրվա իր օրակարգը, անշուշտ: Սակայն կա մեկ ընդհանուր օրակարգ, որը պարտադիր է յուրաքանչյուրիս համար: Յուրաքանչյուր նորմալ մարդու համար: Յուրաքանչյուր ազատ մարդու համար: Դա անշուշտ պայքարն է` հանուն արժանապատվության: Հաղթանակն աներկբա է: Պարզապես այն ամրագրել եւ պահպանել է պետք: Ու ոչ մեկը դա չի անի եւ ոչ մեկի փոխարեն: Յուրաքանչյուրն ինքը պետք է պահպանի եւ ամրապնդի իր հաղթանակը: Ոչ ասելով ավազակապետությանը: Ոչ ասելով ավազակապետերին: Ոչ ասելով օրվա անարժանապատիվ կենսակերպին: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |