|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ինչե~ր են անում Մալաթիա-Սեբաստիայում...13:42 Yerevan | 9:42 GMT | Wednesday 20 February 2008Մարինա Բաղդագյուլյան Կենտրոնից Մալաթիա-Սեբաստիա համայնք հասնել հնարավոր չէր, ոչ մի երթուղային չկար, առհասարակ, քաղաքում տրանսպորտը կաթվածահար էր: Հասնելով Մալաթիա-Սեբաստիա եւ տեսնելով համայնքում Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց գտնվող երթուղայինների շարանները` ամեն ինչ պարզ էր: Քոչարյանասերժական «թայֆայի» նվիրյալ «լավ տղերքը» մայրաքաղաքի տրանսպորտով այնպիսի «կարուսել» էին սարքել, որ Դիսնեյլենդի ինժեներների անթաքույց նախանձը կշարժեր: 82 համարի երթուղայինները, որոնց շրջերթը սովորական օրերին սկսվում է Ավանից, վերջանում Երրորդ մասում, այսօր աշխատում էին Մալաթիա-Սեբաստիա համայնքում` որջից մինչեւ ընտրատեղամաս, ընտրատեղամասից` որջ: Այստեղ նույն մարդկանց բաժանվում էին հերթական կեղծված անձնագրերը եւ 82 համարի երթուղայինով մի քանի անգամ տարվում ընտրատեղամասեր: Մանկապարտեզում տեղակայված 7/01 ընտրատեղամասում էինք, երբ «006» պետհամարանիշով վերջացող Ջիպի ուղեկցությամբ (հայտնի է, որ «006»-ը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մենաշնորհային պետհամարանիշն է) 82 համարի երկու երթուղայիններ ժամանեցին ընտրատեղամասի բակ: Լրագրողը նկատեց, թե ինչպես հանրապետականի հավաստագրով վստահված անձը հուշում է նոր (ավելի ճիշտ` կրկին) ժամանածներին, որ մոտենան 3-րդ սեղանին: Լրագրողի միջամտությանը վստահված անձը պատասխանեց, թե ինքը ընդամենը օգնում է... Ընդհանրապես, հանձնաժողովի նախագահներն ամեն ինչ անում էին ընտրատեղամասերում հերթեր գոյացնելու, անկառավարելի իրավիճակ ստեղծելու համար: Իսկ երբ լուսանկարեցի ընտրազանգվածի կուտակումները, 7/04 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը` գերօքսիդով շիկացրած մազերով, ալ կարմիր շուրթերով մի կին ճչաց, թե` «Չի կարելի լուսանկարել, միայն ժամը 20-ից հետո...»: Իսկ 8/25-8/26 ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների անհեթեթ որոշմամբ ընտրությունը կատարվել է ըստ այբբենական կարգի: Հերթում մարդիկ դժգոհում էին, բողոքում, բայց քչերն էին բարձրաձայնում. ձայնագրիչը տեսնելով` վախեցած չորս կողմն էին նայում, թե` «Դե, ի՞նչ ասենք»... Միայն մի կին անվախ հայտարարեց. «Ի՞նչ եք ձայներդ կտրել, հերթեր են սարքում, որովհետեւ ինչ-որ մեկին էդպես է ձեռնտու...»: Համայնքի բոլոր տեղամասերից ահազանգեր էին ստացվում եւ պատմում, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «006»-ով ավարտվող պետհամարանիշով մեքենաների շքախմբով շրջում համայնքում եւ լցոնումներ կատարում: Դանիել Վարուժանի անվան դպրոցում տեղակայված տեղամասում մի քանի տասնյակի հասնող մարդիկ Ս.Ալեքսանյանի ուղեկցությամբ ծեծի են ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, ովքեր փորձել էին խոչընդոտել լցոնումները: Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի բնակիչ, որ նախընտրեց չներկայանալ, տեղեկացրեց, որ 7/01 ընտրատեղամասի շենքի ետեւում սպիտակ Գազելով փող են բաժանում: «Վարորդներն էլ զզված են, ասում են` «Էս ինչեր են անում...»»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |