|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Մեռնեմ ժողովրդավարության ՊԱԿի օրենքներին»13:41 Yerevan | 9:41 GMT | Wednesday 20 February 2008Մարիա Պալյան Բռավո, մարդու ուղեղը երկար ժամանակ աշխատում է ոչ թե հանուն «բարգավաճ» երկրի, այլ ընտրական կեղծ տեխնոլոգիաների, որի տխրահռչակ հետեւանքները մեր գորշ կյանքն է: Արեւելյան բազարի իսկական խճապատկեր, որում կարեւոր առեւտուրը իրականացնում են, որպես կանոն, պերեկիսից չորացած` ցախավել մազերով, կիսակարմիր լաքապատ եղունգներով, վիտամինազուրկ թորշոմած մաշկով կանայք, որոնք պոռում են. «Օրենքը ես եմ»: Եվ այդ կռվազան կանանց մոտ ամոթահար են լինում մարմնեղ տղամարդիկ: Ահա ուր ենք հասել: Իսկական ընտրությունը կատարվել է բակում, որը իրականացրել են ջիպածին «ասպետները»: Մեկը բջջային հեռախոսով, առանց զգուշավորության, ասում է. «Յոթին միայն նոր բերեցի: Բա ինչ ես կարծում»: Իբրեւ կանոն, հեռուստաընկերությունները ընտրությունների «փայլուն» կողմն են ներկայացնում. ազգի ընտրանին` որպես տոն է մասնակցում ընտրություններին: Ամեն ինչ հաղթական է եւ ժողովրդավարական, նրանց «պատիվ բերող»: Նրանց տեսախցիկները չեն նկատում երթուղային տաքսիներով ընտրատեղամաս բերած ընչազուրկ մարդկանց, որոնց աչքերը ուրախությունից շողում են. իսկ որպես կանոն` նրանք փնտրում են 8 թիվը: Մանկլավիկները իրենց գործը անում են հենց բակում: Ակամայից հիշում ես գործող նախագահի միտքը. «ՀՀՇ-ն ընտրութուններից հետո շատ է հիասթափվելու»: Պարոն նախագահ, միայն ՀՀՇ-ն չի հիասթափվում, ցանկացած նորմալ ուղեղ ունեցող մարդ այս իրավիճակներում ոչ մի լավ բան չի էլ սպասում նախօրոք գծած եւ նկարած այս ընտրություններից: Իսկ եւ իսկ Չարենցի խմբապետ շավարշների ժամանակներն են: Նորքի զանգվածի թիվ 133 միջնակարգ դպրոց հասանք այն պահին, երբ թիվ 81 երթուղային տաքսիով ընտրատեղամաս էին բերել Նորքի հանրակացարանների բնակիչներին, որոնք, չգիտես ինչու, շատ ուրախ էին. հավանաբար գոնե 1-2 օրով լուծվել էին նրանց սոցիալական խնդիրները: Երեսնամյա լղարիկ մի կին ասում էր. «Կազմակերպիչը ես եմ»: Հարց եմ տալիս. « Ինչի՞ կազմակերպիչը»: Հավանաբար մեկ մարդու նման բոլորի մասնակցության մասին էր խոսքը: «Վերահսկելի է մի ողջ հասարակություն... Մեռնեմ ժողովրդավարության «ՊԱԿ-ի օրենքներին», իսկ ընտրատեղամասի անգրագետ նախագահ կինը լրագրողին ընտրական օրենսգրքից «մեկնաբանություններ էր անում»: Սա դեռ վերջը չէ. հավանաբար մի չաղլիկ պաշտոն կստանա եւ մտքում կծիծաղի տարիներ շարունակ իրենց կրթական ցենզի վրա աշխատած կանանց վրա, որոնք այս հասարակությունում համարվում են «անվերահսկելի»: Չգիտես` ծիծաղես, թե լաց լինես... Առաջին զանգվածի դպրոցներից մեկի բակում «աջհամբույրով» զբաղված էր այս անգամ ոչ թե հանրային համբավ ունեցող կինը, այլ մի չաղլիկ տղամարդ, որը աչալուրջ հետեւում էր բոլոր մեքենաներին եւ բակ մտնողներին: «Ախպերական» պաչ պռոշտիից հետո նա հայտնվում էր ընտրատեղամասում` անձնագրով, իսկ նրան բոլորն էին առանձնահատուկ սիրով ընդունում` երեւում էր, որ «հեղինակություն է»: Գործը հետմիջօրեին գրեթե ավարտվել էր. մաքուր գործ էր, թուրքական դիվանագիտությունը «ղալաթ» էր արել մոտը: Ամեն ինչ մաքուր է եւ անբիծ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |