“Zhamanak” Armenian-American Political Daily

«Ընտրություններն» Արմավիրում

13:26 Yerevan | 9:26 GMT | Wednesday 20 February 2008

Ընտրությունների օրը Գագիկ Աբգարյանը եղավ Արմավիր քաղաքի եւ շրջակա գյուղերի մի շարք ընտրատեղամասերում:

Ընդհանուր առմամբ տեղամասերում մթնոլորտը խաղաղ էր, սակայն Արմավիրում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում բնակիչների կողմից անընդհատ ահազանգեր էին հնչեցվում բաժանվող ընտրակաշառքների մասին: Բնակիչների վկայությամբ` ընտրակաշառքները բաժանվում էին այն ավտոմեքենաներով, որոնցով ընտրողներին բերում էին ընտրատեղամասեր: Այդ խոսակցությունների իսկությունը պարզել չհաջողվեց, քանի որ գործնականում դա անհնար է ապացուցել: Սակայն փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանի շրջապատից տեղեկացրին, որ ընտրակաշառք բաժանողներից մեկը հենց ինքը Աղաբաբյանն է` «Ծուռ Ազատ» մականունով մեկի հետ: Աղաբաբյանը, հանձնաժողովի անդամներից մեկի պնդմամբ, տեւական ժամանակ եղել է այն ընտրատեղամասում, որտեղ նա գրանցված է եղել որպես ընտրող: Նույնիսկ ընտրատեղամասում ընդմիջում է արել` մի կտոր հաց կերել, ինչը Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում է:

Տեղեկություններ կային, որ Արմավիրից ընտրված ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով ԵԿՄ անդամ է եւ հայտարարել էր Տեր-Պետրոսյանին միանալու մասին, հայրենի Ջանիֆա գյուղի գյուղապետին հանձնարարել է աշխատել Սերժ Սարգսյանի օգտին: Երբ Տեր-Պետրոսյանի շտաբից փորձեցին ճշտել լուրը, նա կտրականապես հերքեց: Սակայն անառարկելի է այն փաստը, ինչին ականատես է եղել մեր թղթակիցը. Գասպարյանը իր մեքենային ուղեկցող ավտոշարասյունով անցել է Տեր-Պետրոսյանի շտաբի կողքով` առանց ներս մտնելու: Ոմանք վկայում էին, որ նա դուրս է եկել Սերժ Սարգսյանի ընտրական շտաբից:

Ամեն դեպքում, Արմավիր քաղաքում եւ գյուղերում ոչնչով նկատելի չէր երկրապահների կողմից համաժողովրդական շարժմանը նպաստելու որեւէ միտում:

21/37 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արմեն Պողոսյանը պնդում էր, որ ընտրատեղամասում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, տեղի են ունեցել լցոնման եւ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր:

20/05 ընտրատեղամասում առավոտյան, երբ բացել են տեղամասի կնիքի տուփը, կնիքը թաց է եղել` ակնհայտորեն օգտագործված: Փաստի առթիվ արձանագրություն է կազմվել: Գործը հանձնել են դատախազություն:

Հոկտեմբեր գյուղի 21/40 եւ 21/41 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների ավարտից հետո անհայտ անձինք քվեատուփերը գողացել են` փոխարենը բերելով ուրիշ տուփեր: Վստահված անձինք պնդում են, որ հանցագործությունների ետեւում կանգնած է ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.