“Zhamanak” Armenian-American Political Daily

Բաց նամակ յուրաքանչյուրին, ով մտահոգ է իր Հայրենիքի ճակատագրով

19:42 Yerevan | 15:42 GMT | Sunday 17 February 2008

Փետրվարի 19-ին մենք Հայաստանի Հանրապետության նախագահ չէ, որ ընտրելու ենք: Մենք ընտրելու ենք Հայաստանի ապագան: Փետրվարի 19-ը իրական սահմանագիծ է, ջրբաժան` այսօր առկա դառն իրականության եւ վաղվա ցանկալի Հայաստանի միջեւ:

Մենք այսօր կանգնած ենք Հայաստանի Երրորդ Հանրապետության կորստի լրջագույն վտանգի առջեւ` ահա թե ինչ գիտակցությամբ եւ պատասխանատվությամբ պետք է մոտենանք փետրվարի 19-ին. որը բնավ էլ անձերի միջեւ կայանալիք ընտրություն չէ, այլ, ինչպես մեկ անգամ արդեն նշել եմ, ընտրություն է բարու եւ չարի միջեւ, արժանապատվության եւ նվաստացման միջեւ, լույսի եւ խավարի միջեւ:

Ժողովրդի միակ թեկնածուի եւ իշխանության թեկնածուի համեմատություններն առավել քան անիմաստ են ու անտեղի. դու այդ տարբերությունները ինձանից էլ լավ գիտես: Քաջ գիտես նաեւ ներկա իշխանությունների միակ սկզբունքը` տալ-առնելը: Տալ` մեկ անգամ, վերցնել` միշտ:

Ու դրանից է, որ զզվել ենք արդեն: Այդ նվաստացումից: Հայ մարդու արժանապատիվ տեսակի կորստի վախից: Անարդարությունից ու ապօրինություններից: Հաց հանապազօրյայի անընդհատ փնտրտուքներից եւ այն կորցնելու մտահոգությունից:

Սա է, ավա~ղ, այսօրվա Հայաստանը:

Ու վիճակն ավելի կվատթարանա, առավել անմխիթար ու անհուսալի կդառնա իշխանության թեկնածուի կողմից իշխանության բռնազավթման դեպքում: Ինչու՞ եմ այս եզրույթն օգտագործում: Որովհետեւ նա որեւէ կերպ ընտրվել չի կարող:

Իսկ իշխանության հերթական բռնազավթումը հնարավոր է կանխել միայն համախումբ: Ճիշտ ընտրություն կատարելով: Առանց որեւէ ճնշման եւ պարտադրանքի ենթարկվելու` քվեարկելով ժողովրդի միակ թեկնածուի օգտին: Ապահովելով նաեւ քվեների հետագա ազնիվ հաշվարկը, ընտրախախտումներն ու ընտրակեղծիքները բացառելով:

Սա եւ միայն սա է իմ, քո, բոլորիս փրկությունը:

Որովհետեւ միայն հանձին Լեւոն Տեր-Պետրոսյանի` շուրջ տասնամյա վտարումից հետո Հայաստան կվերադառնան քրիստոնեական եւ համամարդկային արժեքներն ու օրինականությունը, առանց որոնց իրական մարդկային կյանքը գետնաքարշ գոյատեւում է պարզապես. մարդկային բուն` վեհ, էությանը անհարիր ու խորթ:

Որովհետեւ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրության դեպքում Հայաստան-երկիրը կարող է արժանապատիվ դեմքով ներկայանալ աշխարհին:

Որովհետեւ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն է ի վիճակի Հայաստանն ինտեգրել քաղաքակիրթ աշխարհին, վերջ տալով «իզգոյացման» այս խորացող ընթացքը:

Հայաստանի կայացումը մեր սերնդի գործն է եւ առաքելությունը: Եվ մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը թողնելու հաջորդ սերնդի ուսերին: Մենք պարտավոր ենք նրանց թողնել քաղաքակիրթ, զարգացող ու արժանապատիվ երկիր:

Իսկ դա միանգամայն հնարավոր է, իրատեսական եւ իրականանալի:

Պարզապես մեզնից յուրաքանչյուրը պետք է զգա իր պատմական պատասխանատվությունը:

Փետրվարի 19-ին վառիր քո մեկ հատիկ մոմը ու կտեսնես, որ խավարը միանգամից ու անդարձ այլեւս` տեղի կտա...

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.