“Zhamanak” Armenian-American Political Daily

Կոչ, ուղերձ, փափագ

19:28 Yerevan | 15:28 GMT | Sunday 17 February 2008

Մարինա Բաղդագյուլյան

Արա Գեւորգյանի ստեղծագործ հոգուն անհասկանալի է, թե ինչու են կռվում ժողովուրդները, ինչ են ուզում գերտերությունները, այս ինչ դաժան պայքար է գնում «մեր փոքրիկ, սակայն հրաշալի երկրում», ինչու՞ են լրագրողները չարացած, այդ ի՞նչ հարայհրոց են բարձրացրել...

«Նախեւառաջ կուզեի, որ բոլորս լցված լինենք բարությամբ, սերը շատ լիներ բոլորիս մեջ եւ կոչ կանեի մարդկանց, մեր հայրենակիցներին եւ ձեզ` լրագրողներիդ, որ սիրո եւ խաղաղության մթնոլորտ լիներ մեր երկրում: Չէ՞ որ ինչի վրա ես աշխատում եմ, հենց դրա փայլուն վկան է»:

Իր 7 տարվա չարչարարնքը` «Սիրեցեք զմիմյանս» մեծածավալ ձայնասկավառակը, կոչ է համայն աշխարհին, որ ապրեն համերաշխ, սիրով, տեր կանգնեն երկրագնդին: Իր արաբ, վենեսուելացի, բոլիվիացի, հույն, իսպանանացի, թուրքմեն, չինացի, գերմանացի, ֆինլանդացի, պորտուգալացի, ամերիկացի, մոլդովացի երաժիշտ ընկերների հետ ամբողջ աշխարհին ցանկացել են ասել` «Սիրեցեք զմիմյանս»... Տարբեր ազգերի երաժիշտներից յուրաքանչյուրն իր ազգային գործիքով` շոտլանդական պարկապզուկով, հնդկական սիթարով, չինական մանգուանով, բոլիվիական չալանգոյով, մոլդովական նայով, արաբական ուդով եւ, վերջապես, հայկական դուդուկ-զուռնայով նվագում է իր ազգային երաժշտությունը, որ գրել է Արա Գեւորգյանը, չնայած շատ են նաեւ երաժիշտների իմպրովիզները: Գեւորգյանը պատմում է, որ, օրինակ, չինացի երաժիշտն ապշել էր, թե որքան ճիշտ է մոտեցել չինական ազգային երաժշտության հատվածին, բայց, մոլդովացի երաժիշտը խնդրել էր իր հատվածը նվագել սեփական իմպրովիզով, քանի որ Գեւորյանի նոտագրությամբ նվագելու դեպքում կստացվեր հրեական ազգային երաժշտություն: Նաեւ հիշում է, թե ինչ ուրախ էին մոլդովացի լրագրողները, որ իրենց երաժիշտները մասնակցում են համաշխարհային ծրագրին, ինչի իրագործմանը ծախսվել է մոտ 40 հազար դոլարի չափ գումար: Ձայնասկավառակը ներառում է «Շարմ հոլդինգի»` երաժշտության համար նկարահանած տեսահոլովակը, երաժշտության ստեղծման, ընթացքի մասին պատմող ֆիլմ, որ թարգմանված է երեք լեզուներով եւ «Սիրեցեք զմիմյանս» երաժշտությունը: Ձայնասկավառակի տուփի ձեւավորման հեղինակը Գագիկ Հովհաննիսյանն է: Ի դեպ, տուփի ձեւավորման նկարը միջազգային մարկետ շոուում արժանացել է առաջին մրցանակին: Աշխարհահռչակ «Լուպս» ֆիրման գնել է ձայնասկավառակի գեղարվեստական դիզայնը եւ օգտագործելու է կտորների ձեւավորման համար: Այնպես որ, շուտով կտեսնենք տուփի ձեւավորման նկարով վերնաշապիկներ, զգեստներ: Գեղարվեստական դիզայնում հայ նկարիչն ընդգրկել է Անիի եւ Զվարթնոցի ավերակները, հայոց եւ ուրիշ մի քանի ազգերի այբուբենը, «Արա Գեւորգյան» բառը, անգլերենով` «Սիրեցեք զմիմյանս» կոչը...»: «Նպատակ կար այս տեսահոլովակի մեջ շատ հայկական բաներ չանել, որպեսզի կարողանանք ճեղքել այն միջազգային, թե... ո՞նց են ասում... երեւի հրեական պատը», - բացատրեց Արա Գեւորգյանը եւ խնդրեց չկասկածել իր` ֆանատիզմի հասնող հայրենասիրությանը:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.