|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մարդու անունն էլ բախտի բան է19:12 Yerevan | 15:12 GMT | Sunday 17 February 2008 Հայտնի է, որ առաջադրված նախագահի 9 թեկնածուներից 7-ի անունը երկվանկանի է՝ Լեւոն, Արթուր, Արման, Արամ, Տիգրան, Վազգեն, Վահան, ինչն էլ հնարավորություն է տալիս այս թեկնածուների ընտրազանգվածին նրանց հետ հանդիպումների ժամանակ վանկարկել, ասենք՝ «Լե-վոն, նախագահ» կամ... կամ` չկա: Ոչ էլ` եւ այլն: Միայն Արտաշես Գեղամյանի անունն է եռավանկ՝ իր պես ծեքծեքուն: Իսկ այ Սերժ Սարգսյանը միակ թեկնածուն է, որի անունը միավանկ է, որից, պարզվում է, նա շատ է սրտնեղում: Պատճառն այն է, որ միավանկ՝ Սերժ անունը ոչ մի կերպ չի ստացվում վանկարկել ու կցել նախագահ բառին, որ ստացվի «Սերժ նախագահ»: Անշուշտ հնարավոր է Սերժին ավելացնել-իկ փաղաքշական վերջածանցը, ստանալ Սերժիկ երկվանկանի անունն ու հանգիստ վանկարկել: Սակայն այս աշխարհում Սերժ Սարգսյանին ամենաշատը վիրավորում է այն, երբ իրեն Սերժիկ ձեւով են դիմում: Այդ դեպքում՝ չի էլ ստացվի «Սեր-ժիկ, նախագահ»-ը: Դրա համար էլ, Սերժի փիառշչիկներին օգնության հասավ «Առաջ, Հայաստան»-ը, որը սազում է նախկին զինվորականի կեցվածքին, համ էլ հեշտությամբ վանկարկվում է: Սերժ անունը, փաստորեն, թուղթուգիր է այն կրողի համար, հատկապես որ նախագահ դառնալու հավակնություններ ունի: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |