|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը14:35 Yerevan | 10:35 GMT | Saturday 16 February 2008 Այսօր Գյումրիում տեղի ունեցած` Սարգսյան Սերժ նախագահական թեկնածուի մասնացությամբ եւ վարչական ռեսուրսի լայն ներգրավմամբ կայացած հանրահավաքի ժամանակ, մասնակիցներից մի զույգի ձեռքին եղել է «Առաջ Հայաստան, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ» վերտառությամբ պաստառ: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարում է, որ այդ պաստառը բռնողները, դրանց հրապարակ բերողները, պաստառը մոգոնողները եւ նկարողները որեւէ կապ չունեն «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի» հետ: Այդ նկարչությունը գնահատում ենք ակումբի հեղինակությունը արատավորելու եւ ակումբը վարկաբեկելու հուսահատ փորձ: Ակումբը Հայաստանի առաջընթացի առավել արդյունավետ եղանակներ գիտե, քան առաջադիմության մասին դատարկ կոչերն են: Ակումբին ավելի հարազատ են «Մաքուր Հայաստան», «Ազնիվ Հայաստան» եւ «Առանց հանրահավաքի քշվածների Հայաստան» նշանաբանները, քան առանց կետադրության «Առաջ Հայաստան» լոզունգը: Կետադրության բացակայությունը այս բառակապակցության մեջ խոսում է այն մասին, որ նկարիչները եւ դրանց դաս տվողները հայոց լեզվի տարրական ուսումնառության կարիք ունեն. կարող ենք ուսուցանել: Պաստառը բռնողների լուսանկարները ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տրամադրելու է իրավապահ մարմիններին` համապատասխան հետաքննություն իրականացնելու, զեղծարարներին եւ դրանց պատվիրատուներին բացահայտելու համար: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյան 15 փետրվարի 2008 |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |