“Zhamanak” Armenian-American Political Daily

Սատարում

14:14 Yerevan | 10:14 GMT | Saturday 16 February 2008

Փետրվարի 19-ին Հայաստանում կկայանա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Անկախացումից տասնյոթ տարի անց Հայաստանը հայտնվել է իր պատմության շրջադարձային կետում:

Իհարկե, զգալի է տնտեսական վերելքի սկիզբը, պահպանված է որոշակի ներքին կայունություն, երիտասարդությունը ապրում է բարեկեցության եւ հստակ ապագայի ձգտումով: Սակայն խոչընդոտները առկա են. տարածաշրջանային մեկուսացումը` կապված մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բացակայության եւ Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների հարցի հետ, թափանցիկության եւ ժողովրդավարության պակասը, տնտեսական վիթխարի անհավասարությունը, արգելքներ, որոնք վնաս են հասցնում Հայաստանի` ինչպես միջազգային հեղինակությանը, այնպես էլ ներսում երկրի զարգացմանը:

Այս պայմաններում Ղարաբաղ կոմիտեի նախկին ղեկավար, Հայաստանի առաջին ընտրված նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը ստանում է առանձնակի նշանակություն: Այն արդեն իսկ հասարակության մեջ սկիզբ է դրել հիմնարար հարցերին վերաբերող լուրջ բանավեճի` իրավական պետության եւ ժողովրդավարության ամրապնդում, ղեկավարման համակարգ դարձած կոռուպցիայի վերացում, հաստատակամ ներգրավում ղարաբաղյան խնդրի բանակցային կարգավորման գործընթացի մեջ, Հայաստանի վերադարձ միջազգային ասպարեզ` հարեւանների հետ կշռադատված փոխհարաբերությունների զարգացման միջոցով` չզիջելով կարեւորագույնը:

Իր մտավորականի կերպարով, իր բարոյական անհատականությամբ, որը հասունացել է ակտիվ քաղաքականությունից իրեն հեռու պահած 10 տարիների ընթացքում, Լեւոն Տեր-Պետրոսյանը մարմնավորում է իրական հույս` դիմակայելու այն մարտահրավերները, որոնց ընդդիմանում է հայ ժողովուրդը: Ժամանակն է, որ Հայաստանը ըստ արժանվույն ներկայանա ազգերի դաշնության մեջ:

Այս համատեքստում եւ այս նկատառումների հիման վրա Ֆրանկո-հայկական համերաշխություն ասոցիացիան սատարում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը եւ ցանկանում է, որ այն դառնա առիթ հայ ժողովրդի առաջնահերթ խնդիրների ազատ եւ խորունկ քննարկման համար` թե Հայաստանում, թե Սփյուռքում:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.