“Zhamanak” Armenian-American Political Daily

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը

14:09 Yerevan | 10:09 GMT | Saturday 16 February 2008

Այսօր Գյումրիում տեղի ունեցած` Սարգսյան Սերժ նախագահական թեկնածուի մասնացությամբ եւ վարչական ռեսուրսի լայն ներգրավմամբ կայացած հանրահավաքի ժամանակ, մասնակիցներից մի զույգի ձեռքին եղել է «Առաջ Հայաստան, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ» վերտառությամբ պաստառ:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարում է, որ այդ պաստառը բռնողները, դրանց հրապարակ բերողները, պաստառը մոգոնողները եւ նկարողները որեւէ կապ չունեն «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի» հետ:

Այդ նկարչությունը գնահատում ենք ակումբի հեղինակությունը արատավորելու եւ ակումբը վարկաբեկելու հուսահատ փորձ: Ակումբը Հայաստանի առաջընթացի առավել արդյունավետ եղանակներ գիտե, քան առաջադիմության մասին դատարկ կոչերն են: Ակումբին ավելի հարազատ են «Մաքուր Հայաստան», «Ազնիվ Հայաստան» եւ «Առանց հանրահավաքի քշվածների Հայաստան» նշանաբանները, քան առանց կետադրության «Առաջ Հայաստան» լոզունգը: Կետադրության բացակայությունը այս բառակապակցության մեջ խոսում է այն մասին, որ նկարիչները եւ դրանց դաս տվողները հայոց լեզվի տարրական ուսումնառության կարիք ունեն. կարող ենք ուսուցանել:

Պաստառը բռնողների լուսանկարները ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տրամադրելու է իրավապահ մարմիններին` համապատասխան հետաքննություն իրականացնելու, զեղծարարներին եւ դրանց պատվիրատուներին բացահայտելու համար:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Լեւոն Բարսեղյան

15 փետրվարի 2008

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.