|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Կատարելագործված կարուսել»13:52 Yerevan | 9:52 GMT | Saturday 16 February 2008Ա.Պ. Հայտնի է, որ նախորդ ընտրություններում ընտրակաշառքը մեծ հաջողություն է ունեցել: Այժմ, սակայն, դրա հաջողությունը դարձել է կասկածելի, քանի որ շատերը խոսում են այն մասին, որ փողը կվերցնեն, բայց կընտրեն այնպես, ինչպես ուզում են: Իհարկե այս բանը գիտեն նաեւ կաշառողները եւ դրա դեմը պետք է առնել: Ինչպե՞ս` շատ հեշտությամբ եւ մեծ արդյունավետությամբ: Ուրեմն այսպես. մարդկանց նստեցնում են ավտոբուսներ եւ բոլորին բաժանում արդեն քվեարկված քվեաթերթիկներ (որտեղից այդքան քվեաթերթիկներ, դա արդեն այլ հարց է, որին եւս կարելի է եւ պետք է անդրադառնալ), ուղարկում են այդ մարդկանց ընտրատեղամասեր եւ սպասում մաքուր ընտրաթերթիկների վերադարձմանը, եւ յուրաքանչյուր չքվեարկված ընտրաթերթիկի համար ստանում համապատասխան վարձ: Ինչպես տեսնում եք, մեխանիզմը շատ պարզ է եւ վերահսկելի: Բայց այսպիսի մի բարդություն կա: Չէ՞ որ փող բաժանողը ավտոբուսում մարդկանց պետք է բացատրի, թէ ինչպես պետք է վարվել: Ախր փող բաժանողը «լավ տղաներից» է եւ մի քիչ կդժվարանա: Ասում են, որ այժմ «լավ տղերքի» համար արդեն կուրսեր են բացվել: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |