|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հին ավանդույթները շարունակվում են17:31 Yerevan | 13:31 GMT | Friday 15 February 2008Հեղինե Մանուկյան Նախընտրական պայքարի այսպիսի թեժ ու գերլարված իրավիճակ մեկ էլ երեւի 1996թ.-ի ընտրությունների ժամանակ արձանագրվեց: «1996-ի ընտրություններին նախորդող երկու-երեք ամիսների ընթացքում հանգիտ իրավիճակ էր, չկային այսքան ակնհայտ ագրեսիվ գործողություններ որեւէ հնարավոր թեկնածուի նկատմամբ: Այս ընտրություններն աչքի ընկան նրանով, որ արդեն սեպտեմբերի վերջից ԶԼՄ-ներում շատ սուր քաղաքական պայքար սկսվեց, իսկ վերջին 4 շաբաթների ընթացքում իրավիճակը կարծես հանդարտվել է», - 1996-2008թթ. նախագահական ընտրությունների միջեւ երեկ այսպիսի զուգահեռներ անցկացրեց Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը` ընդգծելով, որ 1996-ից մինչ օրս ընտրությունների կազմակերպման եւ անցկացման առումով պետք է որ ավելի քաղաքակիրթ մակարդակի հասած լինեինք: Երեկ ԵՄԱ-ն հերթական անգամ հրապարակեց 8 լրատվամիջոցների (Հ1, Հ2, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», «ԱԼՄ», «Կենտրոն» եւ Հայաստանի հանրային ռադիո) եթերի` հունվարի 31-ից փետրվարի 9-ն ընկած ժամանակաշրջանի դիտարկման արդյունքները: Նախորդ տասնօրյակի (հունվարի 21-30) համեմատ` վերջին մոնիտորինգը մոտավորապես նույն պատկերն է վեր հանում` դիտարկված բոլոր լրատվամիջոցները ղեկավարվում են նույն կենտրոնից եւ, բնականաբար, վարում են նույնատիպ` «հակալեւոնական» քաղաքականություն: Ինչպես նախորդ բոլոր ամիսներին (սկսած սեպտեմբերից), վերջին տասնօրյակի ընթացքում եւս ՀՀ նախագահի 9 թեկնածուներից ամենաշատ լուսաբանման է արժանացել Սերժ Սարգսյանը` հիմնականում դրական հիշատակումներով, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը լսարանին է ներկայացվել առավելապես բացասական լույսի ներքո: Հ1-ը իր եթերի 3002.8 վայրկյանը հատկացրել է Սերժ Սարգսյանի լուսաբանմանը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին` 4961.1 վայրկյան: Ընդ որում` Հ1-ի եթերում Սերժ Սարգսյանի 69 հիշատակումներից միայն 3-ն են եղել բացասական, 10-ը` դրական, մնացածը` չեզոք, իսկ Լ.Տեր-Պետրոսյանի դեպքում 57 հիշատակում է արձանագրվել, որից 16-ը` բացասական, 0 դրական, մնացածը` չեզոք: Նույն պատկերն է նաեւ Հ2-ում. Սերժ Սարգսյանը հիշատակվել է 101 անգամ, որից 30-ը` դրական, 8-ը` բացասական, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը` 79 անգամ, որից 27-ը` բացասական, 0 դրական: Հանրային ռադիոյի եթերում էլ է նույն պատկերը` Ս.Սարգսյանը հիշատակվել է 60 անգամ` 7 դրական, 0 բացասական, իսկ այ Լեւոն Տեր-Պետրոսյանը 67 անգամ է հիշատակվել` 0 դրական եւ 10 բացասական հարաբերակցությամբ: «Երկիր մեդիայի» եթերում հիշատակումների առումով, որքան էլ որ տարօրինակ է, առաջատարը Արթուր Բաղդասարյանն է` 71 անգամ է հիշատակվել, 71-ն էլ եղել են չեզոք, այս հ/ը-ն Բաղդասարյանին «բաշխել է» իր եթերի 4220.4 վայրկյանը, իսկ 8804.9 վայրկյանը, բնականաբար, Վահան Հովհաննիսյանին` հիշատակելով 68 անգամ, որից 11-ը դրական են եղել: Այս ալիքով «մեր հին ընկերը» ոչ մի «մինուս» չի ստացել: Փոխարենը Լեւոն Տեր-Պետրոսյանին է հատկացրել 2564.4 վայրկյան, հիշատակել է 66 անգամ, սակայն առավելապես բացասական լույսի ներքո` 1 դրական, 17 բացասական, 48 չեզոք: Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի լուսաբանումների առումով խիստ բեւեռացված քաղաքականություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Ս.Սարգսյանն այս ալիքով ոչ մի բացասական հիշատակում չի ստացել, փոխարենը Լեւոն Տեր-Պետրոսյանն է լիուլի ստացել` ոչ մի դրական, 44 բացասական հիշատակում: Ընդ որում` այս ալիքի «Ի՞նչ են գրում թերթերը» հաղորդման նախորդ տասնօրյակի միտումը շարունակվում է: Հենց այս հաղորդմանն են ընկել Ս.Սարգսյանի 9 դրական եւ Լ.Տեր-Պետրոսյանի 30 բացասական հիշատակումները: Նախընտրական քարոզչության ընթացքում ԵՄԱ-ի դիտարկումներն արձանագրել են, որ հետազոտված 7 հ/ը-ները պայմանավորված քաղաքականություն են իրականացնում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները լուսաբանելու հարցում` բացառությամբ «Երկիր մեդիայի». դրանք բոլորն էլ այդ հանդիպումներին վերաբերող ռեպորտաժները հեռարձակում են դրանց անցկացման հաջորդ օրը: Պարզ է` դրանք լավագույնս մոնտաժվում են մարդաշատ կադրերով, Սերժ Սարգսյանի ելույթին սինխրոն ուղեկցվող «առաջ, Հայաստան» բացականչություններով, իբրեւ թե Սերժ Սարգսյանի ելույթից էքստազի մեջ ընկած մարդկանց դեմքերով (իրականում դրանք Սերժին ուղեկցող երգիչների տված համերգից վերցված կադրեր են), այլ զարմանազան համալրումներով: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուների նախընտրական հանդիպումներին, ապա դրանք վերոնշյալ հ/ը-ները աճապարում են նույն օրը լուսաբանել, այսպես ասած` «ափալ-թափալ»: Մինչդեռ «Երկիր մեդիայի» եթերում Ս.Սարգսյանի նախընտրական հանդիպումներին վերաբերող նյութերը անկանոն են հեռարձակվում, բայց էլի նույն քաղաքականությամբ` հանդիպման հաջորդ օրը: Ինչ վերաբերում է նախընտրական շրջանի ամենաինտրիգային երեւույթին` նախագահի թեկնածուների դեբատներին, ապա դրանք այդպես էլ չեն կայանում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |