|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Նոր ժամանակները» միանում է համազգային Շարժմանը17:27 Yerevan | 13:27 GMT | Friday 15 February 2008Մ.Խ. Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական եւ քաղաքացիական շարժմանը երեկ միացավ նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցությունը` այսպիսով գրեթե ամբողջացելով շարժման շարքերում ներկայացված ընդդիմության պատկերը: «Վարչակարգի կողմից նախընտրական շրջանում իրականացվող գործողությունների տրամաբանությունը վկայում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի համակարգային փոփոխությունը հնարավոր է բացառապես համաժողովրդական շարժման միջոցով: Ստեղծված իրավիճակում գնահատելով երկրում ընթացող նախընտրական զարգացումները, արձանագրելով, որ Հայաստանը ժողովրդավարական ճանապարհով գնալուն այլընտրանք չունի` «Նոր ժամանակներ» կուսակցությունը հայտարարում է, որ Հայաստանի ապագայով մտահոգված եւ ոչ մի ընտրող 2008թ.-ի փետրվարի 19-ին չպետք է քվեարկի իշխանության ներկայացուցիչների եւ նրանց սպասարկող ու ծառայող թեկնածուների օգտին: «Ինչպես եւ կանխատեսվում էր` 2007թ.-ի Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ՆԺԿ-ի, «Իմփիչմենթ» դաշինքի եւ «Հանրապետություն» կուսակցության համատեղ ջանքերով բարձրացված համաժողովրդական շարժման ալիքը իր տրամաբանական զարգացումը ունեցավ 2008թ.-ի նախագահական ընտրությունների ընթացքում: «Նոր ժամանակներ» կուսակցությունը պաշտպանում է այդ համաժողովրդական շարժումը, որն առաջնորդում է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայ հասարակությունն իր մեջ ուժ է գտել եւ ոտքի կանգնել` սեփական արժանապատվությունը ոտնահարող բարքերից ձերբազատվելու համար, եւ ՆԺԿ-ն բնականաբար ժողովրդի հետ է», - երեկ «Մարիոթ» հյուրանոցում հրավիրած ասուլիսում հայտարարեց կուսակցության փոխնախագահ Հրաչ Սարգսյանը: Կուսակցության վարչության հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Հայաստանի նախագահի ընտրական մրցավազքի եզրափակիչ փուլում հայ հասարակությունը հայտնվել է շատ վտանգավոր մի եզրագծի առջեւ, որի գլխավոր պատասխանատուն գործող իշխանական վերնախավն է, քանզի նա, օգտագործելով սեփական ունակությունների եւ արժեքային ընկալումների ողջ զինանոցի ներդրմամբ ձեւավորված, մինչեւ կոկորդը կրիմինալի մեջ թաթախված վարչակարգի հակաազգային եւ հակաժողովրդական բոլոր միջոցները, ոչնչի առաջ կանգ չառնելով ի սկզբանե լրջագույն հարված հասցրեց այս կարեւորագույն համապետական ընտրության լեգիտիմությանը: Այո, «Նոր ժամանակներ» կուսակցությունը գտնում է, որ իրենց խմբային շահերը ամեն ինչից վեր դասող ՀՀ իշխանությունների ամեն գնով վերարտադրվելու անփառունակ ձգտման արդյունքում` հայկական քաղաքական դաշտում ընդգծված ժողովրդականություն վայելող արմատական ընդդիմադիր քաղաքական գործիչ` ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանին նախագահական ընտրապայքարից դուրս թողնելը լրջագույն հարված էր նախագահական ընտրության լեգիտիմությանը, ինչը չի բխում մեր պետության եւ հասարակության շահերից»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |