|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Իսկ գներն սկսել են կրկին «թռչել»17:23 Yerevan | 13:23 GMT | Friday 15 February 2008Գայանե Հովսեփյան ՀՀ վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 13-ին Ապարանում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ շատ խիստ դատապարտեց քաղաքական այն ուժին, որն ասում է, թե «Ամեն ընտրությունից հետո Հայաստանում գները բարձրանում են», եւ դա համարեց «սուտ»: Ակնհայտ է, որ ակնարկն ուղղված էր ՕԵԿ առաջնորդին, քանի որ հենց նա էր իր հանդիպումներում նման հայտարարություն արել եւ ժողովրդին կոչ էր արել ընտրակաշառք չվերցնել, քանի որ իշխանությունները հետո դա նրանց «քթից են բերելու»: Վարչապետի հետ կարելի է «համաձայնել» այն առումով, որ գներն այս անգամ «թռել» են հենց ընտրությունների շեմին: Այսպես, փետրվար ամսվա առաջին տասնօրյակում վանաձորյան շուկայում հերթական անգամ «թռել» են յուղի գները. 900 գրամանոց տուփերով «Աֆտաբ» յուղերը՝ 600-ից 650 դրամ դարձած, հիմա էլ դարձել են 750-800 դրամ, անգամ 1 տարվա ժամկետանց 550-600 դրամից դարձել է 700 դրամ: Խոզի միսը հատել է նույնիսկ ամանորյա գների սահմանը՝ 1800-ից դառնալով 2200 դրամ: Բարձրացել են նաեւ տեղական արտադրության մսի պահածոների, ներմուծվող նրբերշիկների, ձկան պահածոների, տեղական արտադրության ալյուրի, ձավարեղենի գները: Թանկացել է նաեւ կաթնամթերքը. 1 շիշ մածունը դեռ տարեվերջից 150-ից դարձավ 180 դրամ: Ամենայն հավանականությամբ, թանկացումները պայմանավորված են ոչ միայն կենսաթոշակների բարձրացմամբ, այլեւ՝ արդեն շրջանառության մեջ դրված ընտրակաշառքներով: Հավանաբար, ընդդիմությանը «սխալ հանելու» նպատակով՝ այն կարծիքի համար, թե Հայաստանում գները բարձրանում են ամեն ընտրությունից հետո, իշխանությունների լուռ համաձայնությամբ ու Կենտրոնական բանկի «հանցավոր անտարբերության» պայմաններում շուկայական մաֆիան գներն սկսել է բարձրացնել հենց ընտրությունների շեմին:
Չգիտեն` «սերժե՞ն», թե՞ մերժեն Չնայած իշխանությունների կողմից վարչական լծակների կիրառմանը, այդուհանդերձ, պետական կառավարման համակարգում որոշ գիտակից պաշտոնյաներ կընտրեն Լեւոն Տեր-Պետրոսյանին` քաջ գիտակցելով, որ ներկա իշխանություններին ձայն տալու դեպքում ոչ մի երաշխիք չկա, թե հետագայում իրենց զբաղեցրած աշխատատեղը կպահպանվի: Չէ՞ որ ընտրություններից հետո իշխանությունները պետք է իրենց ծախսածի տակից դուրս գան, իսկ դրա մի ճանապարհն էլ, բացի գների բարձրացումը, քաղաքական կոռուպցիան է՝ պաշտոնների առուվաճառքը: Ահա թե ինչու, վանաձորաբնակ մի պաշտոնյա՝ միջին օղակի աշխատող, կես-կատակ ասաց. «Հիմա չգիտենք սերժե՞նք, թե՞ մերժենք»: Իսկ մի շարքային վաճառող էլ, ի պատասխան իրեն հարցուփորձ անող ընդդիմադիր քաղաքական ուժի, սարսափած ասաց. «Վայն եկել է մեզ տարել, եթե վարչապետն ընտրվեց»: Գ.Հ. |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |