|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ալիկ Սերգեյիչը իր միսիան կատարեց17:02 Yerevan | 13:02 GMT | Friday 15 February 2008 Երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «կոնտր» այցը Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաք: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Ալիկ Սարգսյանը մի քանի օր էր, ինչ ձեռուոտ ընկած` նախապատրաստվում էր, որպեսզի հնարավորինս ճոխ ընդունելություն ցույց տար փետրվարի 14-ի ազիզ օրով իր «օջախ» ոտք դրած Սերժ Սարգսյանին: Հակառակ դեպքում Հովիկ Աբրահամյանի, էլ չասած Սերժ Սարգսյանի ձեռքից չէր պրծնի: Անկեղծ ասած` Ալիկ Սարգսյանը կազմակերպչական նախանձելի տաղանդ ունի, եւ Սերժ Ազատիչի հետ հանդիպումն, իրոք, բոլոր առումներով ճոխ ստացվեց` գույնզգույն փուչիկներ, դրոշներ, «խլոպուշկաներ», արդեն ականջի համար սովորական դարձած «Առաջ, Հայաստան» բացականչություններ, հրավառություն...մի խոսքով` «ետտրնդեզյան» ուրախ «պառադ»: Մարզպետը հոգացել էր նաեւ ամենակարեւորի` մարդկային ռեսուրսներ հայթայթելու հարցը եւ մարզպետարանին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակը ծայրից ծայր մարդկանցով էր լցրել: Հավաքվել էր նույնքան բազմություն, որքան որ կար փետրվարի 6-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Եկել էին մարզի` քայլելու ունակություն ունեցող գրեթե բոլոր մարդիկ` մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցները` ամբողջ «պերսոնալով», դպրոցների աշակերտությունն իրենց ուսուցչական կոլեկտիվների հետ, ինչպես նաեւ հիվանդանոցի ու պոլիկլինիկայի բուժանձնակազմը: Չմոռանանք նաեւ այն նորապսակների մասին, որոնք երեկվա ցրտին եկել ու տեւական ժամանակ սրթսրթալով սպասում էին, թե երբ է Սերժ Սարգսյանը գալու, իր ասելիքն ասելու, որպեսզի վերջապես հրապարակի կենտրոնում կրակ վառվի ու իրենք Սերժ Սարգսյանի հետ միասին յոթ «կռուգ» պտտվելուց ու կրակի վրայից թռչելուց հետո տուն գնան: Թեկնածուն եկավ եւ վերը նշված «պրոցեդուրաներն» անելուց հետո գնաց ու գնալու հնարավորություն տվեց նաեւ հավաքված բազմությանը: Երեկ շատերն առաջին անգամ Սերժ Սարգսյանին պարելիս տեսան: Ի դեպ, նախորդ ընտրությունների քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը եւս Արտաշատ եկավ տրնդեզի օրը ու դեռ 120 նորապսակ զույգերի էլ քավոր կարգվեց: Սերժ Սարգսյանը երեկվա իր արտաշատյան հանդիպման ընթացքում մի շարք ուշագրավ մտքեր արտահայտեց` ուղղված իր ընդդիմախոսներին, որոնցից այս մեկը, թերեւս անհասկանալի էր հրապարակում հավաքվածների համար` մտքի անհոդաբաշխ լինելու պատճառով. «Ոմանք փորձում են օգտագործել մեր նորանկախ պետության ողբերգական էջերը: Լինելով այդ ողբերգության պատճառներից մեկը՝ նրանք այլ կողմ են մատնացույց անում, տարիներով լռելով, սկզբից թաքուն հրճվելով այդ ողբերգությամբ, վերջում դարձել են զոհերի պաշտպան»: Թե որ ողբերգությունը նկատի ունի Սերժ Սարգսյանը` կարծում ենք կռահեցիք, միայն թե մտքերի էքստրաօրդինար շարադրանքը թույլ չի տալիս մինչեւ վերջ հասկանալու, թե հատկապես ովքե՞ր են, ըստ նրա, փորձում «օգտագործել» մեր պետության «ողբերգական էջերը» եւ հատկապես ու՞մ նկատի ունի «զոհերի պաշտպան» ասելով: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |