“Zhamanak” Armenian-American Political Daily

Ինչպես կանխել ընտրակեղծիքները. որոշ հորդորներ

16:57 Yerevan | 12:57 GMT | Friday 15 February 2008

Ընտրողին Քվեարկեք միայն Ձեր անունից եւ ստորագրեք միայն Ձեր անվան դիմաց:

Թյուրիմացություններից խուսափելու նպատակով քվեաթերթիկում նշումը արեք Ձեր գրիչով:

Ոչ մի դեպքում մի կատարեք բաց քվեարկություն:

Եթե ընտրացուցակում հայտնաբերում եք մահացածների կամ հանրապետությունից երկարատեւ բացակայողների անուններ, անմիջապես տեղյակ պահեք թեկնածուների վստահված անձանց եւ հանձնաժողովի բոլոր անդամներին, ինչպես նաեւ դիտորդներին:

Եթե Ձեր փոխարեն արդեն ստորագրված է, չհամաձայնեք ստորագրել ուրիշի անվան դիմաց եւ այդ մասին հայտնեք հանձնաժողովի անդամներին ու դիտորդներին` պնդելով այդ մասին կազմել արձանագրություններ:

Եթե կհայտնաբերեք, որ Ձեր անունը չկա ընտրացուցակում, այդ մասին տեղեկանք վերցրեք հանձնաժողովից եւ դիմեք դատարան, որտեղ Ձեզ 5 րոպեի ընթացքում իրավունք կտրվի մասնակցելու ընտրությանը:

Եթե Ձեզ մինչեւ ընտրատեղամաս մտնելը արդեն տրվել է համապատասխան նշումով քվեաթերթիկ, եւ Դուք չեք ցանկանում դառնալ մեղսակից քրեական հանցագործության (կեղծիքին), ապա այդ քվեաթերթիկում ցանկացած թեկնածուի անվան դիմաց եւս նշում կատարեք, որպեսզի քվեաթերթիկը գոնե համարվի անվավեր:

Վստահված անձանց

Անպայման կատարեք քվեարկողների հաշվառում եւ վերջում ստորագրածների թիվը համեմատեք ընտրությանը մասնակցածների եւ քվեաթերթիկների թվերի հետ: Այդ թվերի անհամապատասխանության դեպքում կազմեք արձանագրություն եւ տեղյակ պահեք դիտորդներին:

Կանխեք քվեատուփ ավելորդ քվեաթերթիկներ գցելու բոլոր փորձերը:

Հետեւեք, որ քվեարկողի անձնագրային տվյալները համապատասխանեն ընտրացուցակում գրանցված տվյալներին:

Ընտրություններից հետո անմիջապես պահանջեք արձանագրությունների պատճենները եւ հանձնեք Ձեր վստահորդներին:

Կանխեք մեկից ավելի ընտրողի մուտքը ընտրախցիկ:

Նախապես ստուգեք, որ քվեախցերում եղած գրիչները ջնջվող թանաքով չլինեն:

Դիտորդներին

Բոլոր հնարավոր խախտումների դեպքում անհապաղ տեղյակ պահեք դիտորդական առաքելությունների եւ մամուլի ներկայացուցիչներին:

Հանձնաժողովի անդամներին

Մի մտեք գործարքի մեջ Ձեր խղճի հետ, մի կեղծեք, մի ծախվեք, մի խաբվեք, մի խաբեք:

Դուք այս հասարակության անդամներն եք եւ շարունակելու եք ապրել այս երկրում:

Ցանկացած ընտրակեղծիքի համար անպայմանորեն պատասխան եք տալու:

Համայնքապետերին

Մի ստիպեք կեղծել, մի կաշառեք, մի վախեցրեք. հիշեք, որ այս որակներով ղեկավարներին երբեւէ որեւէ իշխանություն չի ընդունի եւ չի հանդուրժի:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.