“Zhamanak” Armenian-American Political Daily

«Իդեալական գործչի ընկալումը»` ըստ ռամկավարների

15:57 Yerevan | 11:57 GMT | Thursday 14 February 2008

էմմա Գաբրիելյան

«Իդեալական գործչի ընկալումը»` ըստ ռամկավարների
Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը վերջերս հայտարարություն տարածեց այն մասին, որ նախագահական առաջիկա ընտրություններում 9 թեկնածուներից որեւէ մեկին չի պաշտպանելու:

ՀՌԱԿ-ը իր որոշումը պատճառաբանել էր նրանով, որ «2007թ. աշնանը սկսված «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների՝ ՀՌԱԿ-ին միանալու գործընթացը ո'չ իրավական, ո'չ կազմակերպչական առումներով հնարավոր չէ ավարտին հասցնել մինչեւ 2008թ. նախագահական ընտրությունները»: Կուսակցությունը նաեւ նշել էր, թե ցանկանում է զերծ մնալ «ազգային-ազատական ուժերի միավորման այդ աննախադեպ գործընթացը Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապելու եւ նախագահի թեկնածուներից որեւէ մեկին սատարելուն միտված անհիմն շահարկումներից»: Սակայն կարեւորն այն է, որ ռամկավարները միշտ չէ որ այդքան «անտեսակետ» են եղել: Արժե, կարծում եմ, անդրադառնալ նրան, թե որքան հիմնավոր է եղել 1996 ռամկավարների քաղաքական դիրքորոշումը` կտեղեկանանք` թերթելով ռամկավար-ազատական գիտատեսական հասարակական քաղաքական մշակութային «Պայքար» ամսագրի 1996թ. հուլիս-օգոստոսի համարը, որը կրել է` «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսը: «Նախագահը եւ իդեալական գործչի ընկալումը» մի ուշագրավ հետազոտություն է, որը ստացվել է հարցման արդյուքնում` նախագահի իդեալական կերպարը բնութագրելիս: Այսպես` ռամկավաների «Պայքար»-ում կարդում ենք. «Հասարակությունն այսօր պահանջ ունի այնպիսի լիդերների, որոնք իշխանություն ունենալով` կկիրառեն (կներդաշնակեն) հեղինակության ուժը, ինչպես նաեւ վստահության եւ ճանաչման վրա հիմնված հոգեւոր ազդեցություն կունենան: Ի տարբերություն սեպտեմբերի 22-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած մյուս քաղաքական գործիչների, որոնց գործունեության մասին ընտրողները կարող են միայն ենթադրություններ անել, Լեւոն Տեր-Պետրոսյանն առանձնանում է նրանով, որ նրա աշխատանքը բոլորին հայտնի է, եւ, ընտրողների դիրքորոշումներն ու մոտեցումները բավականին որոշակի են եւ միանշանակ: Միաժամանակ հասարակական զարգացման ներկայիս փուլը եւ ազգային մտածողության առանձնահատկությունները հեղինակավոր առաջնորդի պահաջ են դնում: Այս առումով մեծ կարեւորություն է ձեռք բերում ՀՀ նախագահի թեկնածուների ընկալման կերպարների եւ խարիզմաների ուսումնասիրումը», - պարզաբանում է ամսագիրը եւ տեղեկացնում հասարակության շրջանում նախագահի թեկնածուների ընկալման կերպարները եւ լեզվական բնորոշումները բացահայտելու համար անցկացված հարցախույզի մասին: «Առաջադրվել էին մի խումբ հարցեր. նշեք 7 հատկանիշ, որոնցով օժտված լինի քաղաքական գործիչը: Նշեք նաեւ 7 հատկանիշ, որոնցով կբնորոշեք ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին իր անձնական` անհատական եւ քաղաքական կողմերով: Առաջադրվեց նաեւ եւս մի «բաց» հարց որեւէ քաղաքական գործչի բնութագրելու խնդրանքով: Ուսումնասիրության մասնակիցների մեծ մասը նախընտրեց բնութագրել ներկայիս նախագահին: Վերլուծելով դա` մենք ստացանք թե Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ թե ՀՀ նախագահի մյուս թեկնածուների բառային «վերբալ» պատկերը: Այս առումով պետք է հատկապես առանձնացվի ներկայիս նախագահի կերպարի ընկալումը, քանի որ նրա մոտ են միայն առկա խարիզմատիկ առաջնորդի վառ արտահայտված դրսեւորումներ, որոնք պայմանավորված են զուտ հայկական, ազգային մտածելակերպով: Ժողովրդի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի որպես քաղաքական գործչի ընկալումը եւ նրան յուրահատուկ մարդկային գիտակցության վերագրումը բացատրվում է նրա նախագահ լինելու փաստով: Կերպարը որոշակի է այնքանով, որ այն իր հիմնական հատկանիշներով (ցուցանիշներով) համընկնում է իդեալականին: Նախագահ լինելու փաստը եւ դրա արդյունքում ձեւավորված որոշակի ընկալումը արդյունքում առաջացնում են Լ.Տեր-Պետրոսյան գործչի ընկալման կտրվածությունը քաղաքական դաշտի մյուս ներկայացուցիչների ընկալումներից: Կտրվածությունը բավականին մեծ է: Լ.Տեր-Պետրոսյան քաղաքական գործչին եւ նախագահին անձնական անհատական ու քաղաքական կողմերով տրված բնութագրերը հիմնականում նույնացվում են իդեալական քաղաքական գործչի բառային կերպարի հետ: Նույնացումը (մի մասը) հենց նշված չափանիշներով էլ փորձենք ներկայացնել.

Այնուհետեւ, «Պայքար»-ը հետազոտության եւ երկրի առաջնորդի հատկանիշների միջեւ զուգահեռներ տանելով` բխեցնում է. «Շատ երկրներում նախագահական ինստիտուտը ոչ միայն ինստիտուցիոնալ կառավարման բարձրագույն օղակն է, այլեւ խորհրդանշական իմաստով ազգային հոգեբանության ու պետական մտածելակերպի հոգեւոր առաջնորդ, երաշխիք: Ինչպես ամեն մի նոր անկախացած երկրում, այնպես էլ Հայաստանում նախագահի ընտրությունն արդեն ձեւավորված ու կայացած քաղաքական կուլտուրայի ու ավանդույթների շրջանակներում իրականացվող քաղաքական իշխանության հերթական մի ընտրություն չէ: Նախագահն այս դեպքում երկրի ու նորաստեղծ քաղաքական ավանդույթների ձեւավորման գաղափարախոսության կրողը եւ առաջնորդն է` առաջնորդ նախագահի նկատմամբ հավատի ու վստահության վերաբերմունքի դրսեւորումներով: Սա մեր հետազոտության հիմնական կանխավարկածն է: Նորանկախ պետություն կառուցող հայ էլիտար շրջանների քաղաքական գիտակցությանը հատուկ է իդեալական քաղաքական գործչի կերպարի եւ ՀՀ ներկայիս նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կերպարի (անկախ բացասական երանգավորումներից) ու դրանց գնահատումների չափանիշների (ոչ թե պարզապես գնահատումների) նույնացում, ինչը, անտարակույս, օրինաչափ է»:

Լեւոն Տեր-Պետրոսյան Իդեալական կերպար

Հմայիչ Գրավիչ

Հումորի զգացումով Հումորի զգացումով

Խելացի Ինտելեկտուալ

Լայնախոհ

Հավասարակշռված

Դիվանագետ Դիվանագետ

Լուրջ քաղաքական գործիչ

Լիարժեք ձեւավորված գործիչ Քաղաքականապես հասուն

Իր անելիքը իմացող

Պրոֆեսիոնալ Պրոֆեսիոնալ

Վերլուծական
Եթե թողնեն բանալին

Եթե թողնեն բանալին

Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում...

Քաղաքական
Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա:

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.