|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայաստանի նոր նախագահը17:27 Yerevan | 13:27 GMT | Wednesday 13 February 2008Մեխակ Գաբրիելյան Աներեւակայելի ողբերգությունից՝ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը 1918 թվականի մայիսին իր մեջ ուժ գտավ, համախմբվեց եւ հաղթելով թուրք զավթիչներին վերականգնեց իր պետականությունը, որը, ավաղ, կարճ տեւեց՝ շուրջ երկուսուկես տարի: Սակայն 70 տարի հետո՝ 1990 թվականին հայ ժողովուրդը կրկին ձեռք բերեց անկախություն, որը, փառք Աստծո, արդեն շարունակվում է 17 տարի: Եթե 1918-20-ական թվականներին նախորդել էր Առաջին համաշխարհային պատերազմը եւ մեր մեծ ողբերգությունը ու վերականգնված պետականությանը բաժին էին հասել հարյուր հազարավոր գաղթականներ եւ ստիպված էր անընդհատ պատերազմել, ապա 1990 թվականին մեզ բաժին հասավ 1988-90 թվականների համազգային շարժման արդյունքում համախմբված եւ վեհ գաղափարներով տոգորված միասնական ժողովուրդ: Չնայած այս անգամ էլ մեր վզին փաթաթվեց պատերազմ` իր բոլոր հետեւանքներով հանդերձ՝ շրջափակում, տնտեսության անկում, գումարած խորհրդային կայսրության փլուզում եւ ավերիչ երկրաշարժի հետեւանքով աղետյալ գոտի ու տասնյակ հազարավոր անօթեւան ու ընչազուրկ մարդիկ, սակայն արդյունքում տարանք փայլուն հաղթանակ: Աստված մեզ վերադարձրեց մեզնից խլածը` որպես պարգեւ 1988-90-ական թվականների համազգային շարժման՝ միասնության, միակամության եւ Աստվածացման: Եվ այս ամենը Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի առաջնորդությամբ: Սակայն պատերազմի ավարտից հետո, դեպի Աստված գնացող ժողովուրդը կրկին երես թեքեց Աստծուց եւ ընկավ կենցաղային ճղճիմ կյանքի հորձանուտը: Եվ ո՞վ է առաջիկայում առաջնորդելու մեր ժողովրդին լուրջ մարտահրավերներին դեմ-հանդիման, ո՞վ է մեր նավը կառավարելու այս ալեկոծ աշխարհում, որպեսզի ոչ միայն այլեւս 1915 թվականի ողբերգությունը չապրենք, այլեւ կրկին հաղթանակով կարողանանք դուրս գալ, ինչպես 1990-1994 թվականներին: Այդ այրը, իմ կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ով աստվածավախ է, բարոյական նկարագրի տեր, պարկեշտ, ազնիվ, մեծ մտահորիզոնի տեր, իմաստուն եւ վճռական: Նախընտրական քարոզարշավի առաջին փուլը ցույց տվեց, որ ժողովրդի մեծ մասի համար նա մնացել է իր սիրելի Լեւոնը, ում նա պատրաստ է կրկին տալ իր ձայնը՝ իր վստահության քվեն, քանի որ միայն նա կարող է հավատարիմ մնալ Սահմանադրությանն ու այն երբեք չխախտել, իսկ այն ահռելի խնդիրները, որոնք ծառացել են պետության եւ ժողովրդի առջեւ, միայն նա կարող է արժանապատվորեն լուծել: Ժողովրդի գերակշիռ մասը արդեն վստահ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր համառոտ նախընտրական ծրագրային դրույթները ոչ միայն կիրականացնի, այլեւ` շատ կարճ ժամկետում դատարանները կդարձնի անկախ, կվերափոխի վայրի կապիտալիզմին հարիր հարաբերություններն ու ստեղծված օրենսդրությունը՝ սոցիալական ազատ շուկայական տնտեսություն հաստատող օրենսդրության, կվերացնի Ազգային ժողովի մեծամասնական ընտրական համակարգը եւ կհաստատի միայն համամասնական ընտրական համակարգ, կհասնի քաղաքական դաշտի գաղափարականացմանը, կվերացնի անբարո բարքեր քարոզող համակարգերը, կհաստատի սոցիալական արդարություն, կհասնի նրան, որ որեւէ քաղաքացու իրավունք չի ոտնահարվի, եւ որեւէ հայ ստիպված չի լինի անարդարությունից փախչելով արտագաղթել Հայաստանից, հայ մարդուն կվերադարձնի արժանապատվությունը, ազատ ապրելու իրավունքը եւ իրեն զգալու իր հայրենիքի տերը, կհասնի նրան, որ պատանիների համար որպես ընդօրինակման, նմանվելու չափանիշ դառնա կիրթ, դաստիարակված քաղաքացին՝ գիտնականը, ուսուցիչը, բժիշկը, մշակույթի գործիչը, ճարտարագետը, ճարտարապետը, մարզիկը..., կընդունի տնտեսության զարգացման տասնամյա ծրագիր եւ զարկ կտա արդյունաբերության զարգացմանն ու կխրախուսի գիտաարդյունաբերական համալիրների ստեղծումը, կիրականացնի ագրարային ոլորտի այնպիսի բարեփոխումներ, որպեսզի գյուղացին այլեւս չլքի գյուղը եւ անմշակ չթողնի հողը, իսկ ապօրինի օտարված հողերը կվերադարձնի գյուղացուն, կկազմակերպի եւ կիրականացնի ինչպես վերջին տասնհինգ տարում արտագաղթածների վերադարձը, այնպես էլ սփյուռքահայերի ներգաղթը, կհարգի արցախահայերի ինքնորոշման իրավունքը, նրանց կվերադարձնի խնդրի խաղաղ լուծման բանակցությունների մասնակցի իրենց կարգավիճակը, կդառնա ջավախահայության անվտանգության եւ Ջավախքի զարգացման երաշխավորը, Վրաստանի հետ միասին կիրականացնի համատեղ տնտեսա-քաղաքական ծրագրեր, առանց կուսակցականությունը հաշվի առնելու կհավաքի բարոյական, ազնիվ, կիրթ, պարկեշտ, վճռական եւ հայրենասեր մարդկանցով համալրված այնպիսի մի թիմ, որոնց համար պետության եւ քաղաքացու շահերն առաջնային են, եւ ովքեր պատրաստ են գիշեր ու ցերեկ ինքնամոռաց աշխատելու հանուն իրենց զավակների եւ թոռների վաղվա՝ հզոր հայրենիքում եւ արդար հասարակությունում ապրելու օրվա: Հույս ունենք, որ այս անգամ մեր ժողովուրդը կկարողանա արժանապատիվ եւ ազատ ընտրություն կատարել եւ ընտրել իր առաջնորդին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին այս խճճված իրավիճակից փառքով դուրս գալու եւ հայոց պետականաշինությունը նոր, որակյալ փուլի հասցնելու համար: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |