|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Միմյանց փոխկապակցված խնդիրներ17:09 Yerevan | 13:09 GMT | Wednesday 13 February 2008Գոհար Բարսամյան Աշնանը թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը ակնհայտ էր, երբ Կոնգրեսը ակնհայտորեն ջանում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքական դիվանագիտության ակտիվ գործունեությունը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ն ոչ միայն չճանաչեց այն, այլ ահաբեկչության դեմ պայքարի համապատկերում նաեւ համագործակցեց քրդերի դեմ պայքարում: Նախագահ Աբդուլլահ Գյուլի դեկտեմբերի այցը ԱՄՆ ակտիվացրեց երկու երկրների ռազմավարական համագործակցությունը: Վաշինգտոնը, այսպիսով, անտեսեց թուրքերի ռազմական գործողությունները Իրաքի հյուսիսում, ավելին` հետախուզական տվյալներ հատկացրեց Թուրքիային: Այսպիսով, ԱՄՆ-ն ավելի քան Թուրքիայի դաշնակիցն է: Հարկ է ընդգծել, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Հիքմեթ Չետինը հավաստել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը Պակիստանում եւ Աֆղանստանում զորախաղերի ավելի շատ հնարավորություն ունի, քան ԱՄՆ-ն: Թուրքիան դիվանագիտական ակտիվ քաղաքականություն է վարում Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում: Թուրքիան միակ մահմեդական երկիրն է, որ Աֆղանստանում մասնակցում է խաղաղապահ գործողություններին: Վերլուծաբանների կարծիքով` Պակիստանում, որտեղ 2007 թվականի դեկտեմբերի 27-ին սպանեցին ընդդիմությունից նախագահի թեկնածու Բենազիր Բհուտոյին, չեն դադարում անկարգությունները, Թուրքիան կարող է մեծ դեր խաղալ, քանի որ այս երկու երկրներում` Աֆղանստանում եւ Պակիստանում նա մեծ վստահություն ունի: Հարցը խորքային է, քանի որ Պակիստանը պետականություն է կառուցել Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի ստեղծած մոդելով: 2005 թվականին Թուրքիան մեծ դեր խաղաց Պակիստանի եւ Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման հարցում: Իսկ անցյալ տարի ապրիլին Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը հենց Անկարայում հանդիպեց Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ, եւ նրանք ահաբեկչության դեմ համատեղ պայքարի վերաբերյալ համաձայնագիր կնքեցին: Ի դեպ, Պակիստանի նախագահը ազատ տիրապետում է թուրքերենին: Բենազիր Բհուտոյի սպանությունից հետո Սպիտակ տան ներկայացուցիչները օտարվեցին Պակիստանում ակտիվ գործունեությունից: Այս առումով Թուրքիան ԱՄՆ-ին կարող է ձեռք մեկնել: Իսկ Պակիստանը նախագահներ Գյուլի եւ Բուշի բանակցությունների առանցքն էր, քանի որ Աֆղանստանը եւ Պակիստանը այս տարածաշրջանում սպառնալիք են անվտանգությանը: Թե որքանով Թուրքիան կկարողանա կասեցնել հոգեւոր արմատականությունը այս տարածաշրջանում` պատմությունը ցույց կտա: Այնպես որ, սրանք մեծ քաղաքականության խնդիրներ են, որոնց այս կամ այն կերպ աղերսվում են հարակից տարածաշրջանները: Վերջերս համաշխարհային մամուլը ակտիվորեն արձագանքեց Թուրքիայում կանանց գլխաշորի` հիջաբ կրելու արգելքը չեղյալ համարելու որոշմանը: Սակայն Թուրքիայում ընդդիմադիր ուժերը զգուշանում են, որ հիջաբ կրելը կթույլատրեն նաեւ պետական դպրոցներում, վարչական հաստատություններում: Հարկ է ընդգծել այն իրողությունը, որ Թուրքիայի առավել արմատական ուժերը հասկացնում են, որ այս բարեփոխումները բավարար չեն: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |