|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Երբ շեֆն ուզում է, որ իրեն խաբեն16:42 Yerevan | 12:42 GMT | Wednesday 13 February 2008Գագիկ Աբգարյան Մեր թերթի երեկվա համարում տպագրել էինք ընթերցողի նամակ, որտեղ նա պատմում է, թե ինչպես է իր գյուղապետ հորեղբոր տղան 1996թ.-ին ապշել` տեսնելով, որ իրենց գյուղի ըտրողների 85 տոկոսը ընտրել է Լեոն Տեր-Պետրոսյանին, չնայած նրա նկատմամբ եղած կատաղի հակաքարոզչությանը: Գյուղապետը զարմացել է, որովհետեւ մինչ այդ գյուղում ոչ մեկը Լեւոնի օգտին ոչ մի բառ չի ասել: Այս լուռ անհամաձայնությունը համաձայնության նշան ընդունելով հակալեւոնականները կառուցել են իրենց օդեղեն ամրոցները, ինչը բնականաբար պետք է փլվեր: Փլվելու են նաեւ այսօրվա «ամպոտ» կառույցները, քանի որ դրանք էլ կառուցվում են ի հեճուկս հասարակագիտական կանոնների, զուրկ որեւէ տրամաբանությունից: «Շենքի» միակ հողեղեն հիմքն այն է, որ Սերժ Ազատիչը շատ է ուզում նախագահ դառնալ, անչափ շատ: Նույնը, նույնչափ ցանկանում է նաեւ նրա շրջապատը, բայց հաշվի չեն առնում մի «մանրուք»` նրանց ու մեր ժողովրդի միջեւ անհաղթահարելի պատնեշ կա, եւ այդ պատնեշը ի հաշիվ ժողովրդի բարեկեցության իրենց կուտակած միլիոններն ու միլիարդներն են: Սա հասկանում են եւ իրենք, բայց ունեն հույսի վիրտուալ մի հատիկ` գուցե դեռ ամեն ինչ կորած չէ, գուցե կարողանան մարդկանց մի անգամ եւս խաբել, մի անգամ եւս վախեցնել ու պարտադրել: Երեկ տեղեկացանք, որ Արմավիրի մարզի բոլոր պետական ձեռնարկությունների ղեկավարնեը ենթականերից պահանջել են ցուցակ ներկայացնել, թե ընտանիքի անդամներից բացի` քանի՞ հարեւան-բարեկամի ձայն են բերելու Սերժի օգտին: Մեր զրուցակիցն ասաց, որ շեֆին չնեղացնելու նպատակով գրեթե բոլոր աշխատողները գրում են եւ իրենց ընտանիքի, եւ հարեւանների, եւ հարեւանների հարեւանների անունները: Այս ճոխ ցուցակները վերցրած հիմնարկների ղեկավարները վաղը կվազեն մարզպետի մոտ, մարզպետն էլ ոգեւորված կվազի Ազատիչի մոտ, Ազատիչն էլ նայելով ցուցակները կհավատա, որ ամեն ինչ դեռ կորած չէ, դեռ Լեւոնի դեմ կարելի է պայքարել: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |