“Zhamanak” Armenian-American Political Daily

Ռիչարդ Կիրակոսյան. «ՀՀ նախագահի ընտրությունները անհավասար պայքար են»

12:59 Yerevan | 8:59 GMT | Saturday 9 February 2008

«Երբ ինձ հարցնում են, թե՞ փետրվարի 19-ի ընտրությունները լինելու են ազատ եւ արդար, ես պատասխանում եմ` թեկնածուների համար ի սկզբանե արդեն հավասար պայմաններ չկան, սա անհավասար պայքար է», - այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ամերիկահայ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա կարծիքով՝ մրցակցության պայմանների հավասարակշռությունը Հայաստանում խախտված է իշխանական թեկնածուի օգտին: Նա մտահոգիչ է համարել ոչ թե իշխանության թեկնածուի այն առավելությունները, որոնք նա ունի ի պաշտոնե, այլ լրատվամիջոցների գործունեությունը քարոզարշավի ընթացքում, որոնք օբյեկտիվ եւ հավասարապես չեն լուսաբանում թեկնածուների քարոզարշավը: Կիրակոսյանի կարծիքով՝ ԶԼՄ-ների հարցում ՀՀ իշխանությունները հետեւում են ՌԴ իշխանությունների օրինակին` ընտրություններից առաջ եթերազրկում կամ փակում են անկախ ԶԼՄ-ները. «Հենց այդ նպատակով էլ Հայաստանում եթերազրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը: Իշխանությունները չեն ընդունում, որ առողջ եւ ազատ ԶԼՄ-ները վտանգ չեն ներկայացում երկրին, ճիշտ հակառակը` երկրի ուժն են»:

Քաղաքագետը գտնում է, որ Տեր-Պետրոսյանից հետո ներկայիս իշխանությունները որեւէ հաջողություն չեն արձանագրել ԼՂ հարցում եւ առանձնապես փոփոխություն չկա գործընթացում` չհաշված, որ Տեր-Պետրոսյանի օրոք խոսք էր գնում ազատագրված 3 տարածքների, իսկ այսօր արդեն 7 տարածքների մասին: «Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործնականում ԼՂ հարցում չկան բանակցություններ: Կողմերը համաձայնության չեն գալիս առաջարկների շուրջ, չեն պատրաստվում որեւէ փաստաթուղթ ստորագրել», - ասել է Ռիչարդ Կիրակոսյանը: «Համանախագահները ուզում են, որ այդ մասին ոչ թե իրենք խոսեն, այլ կողմերը», -նշել է Կիրակոսյանը: «Ա1+»-ի հետ զրույցում Կիրակոսյանը անդրադարձել է նաեւ ժողովրդավարության ոլորտում Հայաստանից Եվրոպայի սպասելիքներին. «ՀՀ իշխանություններն այսօր անընդհատ խոսում են տնտեսական աճի մասին եւ դրանով փորձում ծածկել իրենց լեգիտիմությանը առնչվող խնդիրները, քանի որ բացի տնտեսական աճից, նրանք այլ բանի մասին այսօր չեն կարող խոսել»:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.