|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայտարարություն12:21 Yerevan | 8:21 GMT | Saturday 9 February 2008 Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների քարոզարշավի ընթացքը այս օրերին լի է բազմաթիվ իրական անհանգստություն պարունակող իրավախախտումներով: Ընտրական մրցավազքի առաջատար Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը խափանելուն ուղղված իշխանական բուրգի եւ հանցավոր տարրերի կողմից կատարված, արդեն իսկ հաճախակի դարձող, օրինախախտումների նկատմամբ իրավապահ մարմինների բացահայտ անտարբերությունը հանգեցրեց հասարակական ծանր վտանգավորություն պարունակող հակաօրինական արարքների: Սույն թվականի փետրվարի 6-ին՝ Արտաշատ քաղաքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ նախագահի թեկնածու՝ Սերժ Սարգսյանի (ՀՀ Վարչապետ) նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի (հանրության մեջ քաջածանոթ Մխչյանի Մուկ մականունով) եղբոր՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի որդու (նրան ճանաչել են նախագահի թեկնածուի հետ հանդիպման եկած տեղացի արտաշատցիները) կողմից գլխավորվող բանդայի կողմից իրականացվել է ահաբեկության փորձ ՀՀ Առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Արարքը՝ տարածքային կառավարման նախարարի կամակատար ոստիկանական մարմինների կողմից որակվել է որպես հասարակական կարգի խախտում, ինչով եւս մեկ անգամ հաստատվել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների հայտարարությունը՝ տեղական ավազակախմբի կողմից իրականացված գործողությունների պատվիրատուի եւ կազմակերպիչի ով լինելը: Առաջին անհաջող պրովոկացիային հաջորդեց, այս անգամ արդեն պետական կառույցի ներկայացուցիչների կողմից իրականացված երկրորդ պրովոկացիան: Լոռու մարզի Նալբանդ գյուղի ճանապարհին ընտրողների հետ հանդիպման վայր մեկնող Լեւոն Տեր-Պետրոսյանի ավտոշարասյան մեջ է խցկվել առանց պետհամարանիշի «volkswagen» մակնիշի մեքենա եւ փորձել վթարային իրավիճակ ստեղծել: Պարզվել է, որ կանգնեցված իրավախախտ ավտոմեքենայի ուղեւորները Սպիտակի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ են եղել: Հայտարարում ենք, որ այս միջադեպերի բոլոր մասնակիցներն ու կազմակերպիչները Հոկտեմբեր 27-ի հեղաշրջման շարունակողներն են, Հունանյանների ու նրանց հովանավորների գաղափարական հետեւորդները, որոնք իրենց անպատասխանատու, անհավասարակշիռ ու հանցավոր գործունեությամբ պայքարում են մեր երկրում օրինականության եւ ժողովրդաիշխանության հաստատման դեմ, սպառնում մեր հասարակական անվտանգությանն ու ապագային: Մենք համոզված ենք, որ օրինազանց այս քաղաքացիները անպայման կանգնելու են Հայաստանի Հանրապետության դատարանի առջեւ եւ արժանանալու արդարադատ վճիռների: Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնի մամուլի ծառայություն |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |