|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Սերժը չգիտի, որ ինքը չգիտի16:36 Yerevan | 12:36 GMT | Friday 8 February 2008Հ.Մ. Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, որն, ինչպես ինքն է վստահեցնում, ամենայն մանրամասնությամբ տեղեկացած է առկա բոլոր խնդիրներին, քանի որ շուրջ 20 տարի գտնվել է «ժողովրդին հուզող խնդիրների կիզակետում», նախընտրական իր քարոզչության ընթացքում անընդհատ խոսում է նաեւ ազգապահպանման եւ նմանատիպ այլ վեհ գաղափարներից, հանդես է գալիս կրթության ու գիտության հովանավորյալ մեկենասի դիրքերից, կարճ ասած` ընտրողներին է ներկայանում փրկչի կերպարով: «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը, որն ինչպես հայտնի է «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման խմբի նախաձեռնողներից է, իսկ 2006թ.-ին ղեկավարում էր «Հակակրիմինալ շարժում»-ը, իշխանական համակարգում աշխատած ու վերջին 20 տարիներին բարձրագույն պաշտոններ զբաղեցրած «ստաժավոր փրկչի»` Սերժ Սարգսյանի ուշադրությունը մեր թերթի միջոցով հրավիրում է իր իսկ կողմից քարոզվող ազգապահպանությանն առնչվող խնդիրներից մեկի վրա: «Աշխարհի տարբեր կետերում հայապահպանության գործը հարյուրամյակների ընթացքում իրենց ուսերին տանող կղզյակներ ունենք, որոնցից մեկը «Մխիթարյան» կրթահամալիրն է Վենետիկում, մյուսն էլ «Մելքոնյան» կրթահամալիրը` Կիպրոսում: Մոտ 80 տարի առաջ հիմնադրված այս կրթական հաստատությունը մինչեւ 2006թ.-ը կրթել ու դաստիարակել է Կիպրոսի եւ Կիպրոսին հարող մոտ 17 երկրների հայ գաղթօջախների երիտասարդներին, սակայն այսօր փակման վտանգի տակ է: Հիշեցնեմ, որ «Մխիթարյան» կրթահամալիրը 1990-ականներին կանգնած էր փակվելու վտանգի առջեւ, քանի որ մեծ պարտքեր ուներ: Ու քանի որ աշխարհում չգտնվեցին բարերարներ, ովքեր կհոգային համալիրի պարտքերը փակելու հոգսը, այն ժամանակ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին այսօր իշխանությունները փորձում են ամեն կերպ անվանարկել, պետական հովանավորություն ցուցաբերեց` փակեց «Մխիթարյան» կրթահամալիրի գոյացած պարտքն ու այսկերպ փրկեց այն փակման վտանգից: Ու չնայած այդ օրերին մեր երկիրը դժվարին կացության մեջ էր, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ արարքը այլ կերպ, քան ազգապահպանմանն ուղղված փայլուն օրինակ չես կարող համարել: Իսկ այսօր նախագահ դառնալու հույսեր փայփայող Սերժ Սարգսյանը, որն ամբողջ փողոցները փակել է իր տհաճ պորտրետներով, որոնց վրա միլիոնավոր դրամներ է ծախսել եւ անընդհատ հայրենասիրություն է քարոզում, գիտի՞, թե ինչ ասել է ազգապահպանություն: Եթե այդպիսի պատրիոտ է ու երկրի վաղվա օրվա համար ցավում է, հետաքրքիր է գիտի՞ «Մելքոնյան» կրթահամալիրի տեղը կամ այն պարտքի մասին, որը հնարավոր է դառնա կրթական այս հաստատության փակման պատճառը: Եթե գիտի, ապա ինչու՞ մինչեւ հիմա չի հոգացել այդ խնդիրը», - տարակուսում է Մարգարյանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |