|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Լեւոն Տեր-Պետրոսյանը կստանա 53-75% ձայն16:31 Yerevan | 12:31 GMT | Friday 8 February 2008Աստղիկ Սարգսյան Հարցազրույց «ԱԼՖԱ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սարգիս Բաղումյանի հետ - Պարոն Բաղումյան, ի՞նչ արդյունքներ եք ակնկալում, ի՞նչ է սպասում մեզ փետրվարի 19-ի երեկոյան արկղերը բացելուց հետո: - Շոկ: Շոկ` բավականին ցնցող: Ասեմ, որ շոկը լինելու է համարյա բոլորի համար: Շոկի մեջ են հայտնվելու եւ հաղթող, եւ պարտվող կողմերը, հատկապես այն ուժերը, որոնք ընտրությունների կազմակերպիչներն են եւ մասնակիցները: Հանձնաժողովականները, վստահված անձիք եւ դիտորդները, բոլորը ականատես են լինելու անսպասելի արդյունքների: Պատճառն այն է, որ այն ընտրարշավների ժամանակ, երբ կանխատեսումները մեխանիկորեն շարունակվում են գնահատվել միայն սոցհարցումներով եւ չեն նկատվում մթնոլորտի կտրուկ փոփոխությունը, ստացվում են այդպիսի շոկային իրավիճակներ: Հարցրեք ցանկացած էթնոհոգեբանի կամ զանգվածների հոգեբանությամբ զբաղվող այլ մասնագետի` նրանք ձեզ կհաստատեն, որ սկսած հոկտեմբեր ամսից Հայաստանում զանգվածային հոգեբանության մեջ շեշտակի փոփոխություններ են տեղի ունենում: Եվ այդ փոփոխությունները հունվարի վերջից արդեն կրում են որակական բնույթ: Մինչդեռ այսօր բոլոր թեկնածուների պահվածքից ակնհայտ երեւում է, որ այս` ամենից ազդեցիկ գործոնը, փաստորեն, անտեսվում է: - Դուք այսօր արդեն ձեր սոցիոլոգիական հարցումների արդյունքում կարո՞ղ եք կանխատեսել, թե որ թեկնածուն որքան ձայն կհավաքի: - Այսպիսի իրավիճակներում դժվար չէ կանխատեսել, թե որ թեկնածուն որքան ձայն կհավաքի` հատկապես, երբ դու ունես սոցհարցումների արդյունքները ողջ երկրի տարածքում: Այսպիսի իրավիճակներում շատ բարդ է կանխատեսել թեկնածուների ձայների տոկոսները: Այդ իսկ պատճառով էլ նրանք հայտնվելու են շոկի մեջ: Մենք կանխատեսել էինք, օրինակ, որ թեկնածուների մի եռյակ (Արման Մելիքյան, Արամ Հարությունյան եւ Արտաշես Գեղամյան) հավաքելու է բացարձակ թվով հազարից երկու հազար ձայն: Սակայն այսօր դժվար է կանխատեսել, թե դա ընտրությանը մասնակցողների որ տոկոսը կկազմի: Այսօր դա գնահատվում է որպես ոչ ավելի, քան կես տոկոս: Այս նույն չափորոշիչներով հաջորդ զույգը (Վազգեն Մանուկյան, Տիգրան Կարապետյան) հավաքելու է ոչ ավելի, քան տասնհինգ հազար ձայն, որը այսօրվա կանխատեսումներով կարող է կազմել 1.5-ական տոկոս: Այսպես կարելի է կանխատեսել մնացած բոլոր թեկնածուների ձայների բացարձակ մեծությունը: Դժվարը մթնոլորտի սրընթաց աճի դեպքում ընտրողների ակտիվության կանխատեսումն է: Այսպես. այսօր այդ ակտիվությունը մոտենում է 1.3 միլիոնի: Սա բավական մեծ թիվ է. հաշվի առեք, որ մենք այստեղ չենք ներառում հնարավոր լցոնումների չափը: Արդեն իսկ այս ձեւավորված մթնոլորտում փաստացի լցոնումների չափը կարող է չանցնել 100-150 հազարը: Սրանք հեռավոր շրջաններում արած մանր մայմունություններ են, որոնք որակապես ոչինչ չեն կարող փոխել: Ավելին` մթնոլորտի այսպիսի արագ տեմպերով զարգացումների դեպքում իրական մասնակցության թիվը կարող է աճել եւ հասնել միլիոն 450 000-ից մինչեւ մեկ ու կես միլիոնի: Ընտրողների այսպիսի ակտիվության դեպքում «մայմունությունների» թիվը կնվազի եւ կհասնի մինչեւ 50-70 հազարի, որը փաստորեն ոչինչ չի տա իշխանական թեկնածուին: Անհրաժեշտ է նշել, որ արդեն օրվա առաջին կեսին, եթե մարդկանց մեծ հոսք լինի դեպի տեղամասեր, եթե տեղամասերում հերթեր առաջանան, ապա ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթահարում է 70-ից ավելի տոկոսի սահմանը: Այսպիսի իրավիճակում երկրորդ փուլի մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, եթե ընտրական տեղամասեր գնան ոչ ավելի, քան 750-800 հազար մարդ, որը գործնականում բացառվում է: Այս պատճառով մենք այսօր դժվարանում ենք կոնկրետ տոկոսի մասին խոսել: Այսօր այդ թիվը տատանվում է 53-ից 75-ի սահմաններում` նայած, թե ընտրողների ինչ ակտիվություն կգրանցվի այդ օրը: - Այսօր թեկնածուների վարկանիշն ուսումնասիրելիս ի՞նչն է կարեւոր` դինամիկա՞ն, թե՞ բուն տոկոսները: - Սեպտեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը գնահատվում էր 2 տոկոսի սահմաններում: Սերժ Սարգսյանի վարկանիշը քաղաքում 22-28 էր, իսկ գյուղական շրջաններում ավելի բարձր: Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը 45-47 տոկոս է, իսկ Սերժ Սարգսյանինը` 12-14 տոկոս: Սեպտեմբերին անտարբեր, անմասնակից մարդկանց տոկոսը 45-ից ավելի էր, այսօր այդ տոկոսը իջել է 15-ից ցած: Իսկ այսօրվա սոցիոլոգիական 45 տոկոսը քվեարկության օրը միանշանակ զգալի աճելու է: Ընտրական սոցիոլոգիայով զբաղվող բոլոր մասնագետները ձեզ դա կհաստատեն: Իմիջայլոց, նույն կերպ աճելու են նաեւ Սերժ Սարգսյանի տոկոսները: Նրա մոտ առկա 15-18 տոկոսը պարտադիր կբարձրանա` հասնելով մինչեւ 35 տոկոսի:
Ամեն ինչ կախված է այն մեկ չափանիշից, որը մենք կոչում ենք ընտրական ակտիվություն: Եթե ընտրության գնա 1.5 միլիոն ընտրող, ապա Սերժ Սարգսյանի ձայները տոկոսային արտահայտությամբ կիջնեն մինչեւ 25, չնայած այն բանին, որ բացարձակ արժեքով նրա ընտրողների թիվը կավելանա: - Իսկ ովքե՞ր են, ըստ ձեզ, երկու հիմնական թեկնածուների ընտրողները: - Երկու թեկնածուների ընտրողները, իհարկե, բազմազան են: Սակայն այդ բազմազանությունը գնահատելու համար եկեք բնութագրենք համախոհների (թիմի) այն բանակները, որոնք ձեւավորված էին մինչեւ դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո ունեցած մեր արդյունքները մենք դեռ չենք մշակել: Մինչեւ դեկտեմբերի 31-ը Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող «թիմում» հավաքված էին կրթական բարձր ցենզ ունեցող, կարդացած, հանդարտ կյանքով ապրող քաղաքացիներ: Մեր սոցիոլոգները, բնութագրելով Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներին` մի քանի բնորոշիչ գծեր էին նշում: «Եթե մենք զրուցում էինք մեկի հետ, որն իրեն կարող էր թույլ տալ մեկ եւ կես ժամ տեւողությամբ հանրահավաքի տեսագրություն դիտել, ուրեմն դա Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցն է: Մտնելով տուն` մենք միանգամից տանը առկա գրքերի պահարաններից, հեռուստացույցի միացված ալիքից կամ տանը լսվող երաժշտությունից արդեն իսկ կարողանում էինք գուշակել, թե ում կողմնակիցն է տանտերը»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի «թիմի» անդամներին, ապա այսօր մեր սոցիոլոգիական հարցումների արդյունքում մեր առջեւ կանգնում է մի նոր որակ: Սոցիոլոգիական հարցումներ իրականացնող մեր երիտասարդները բավականին դիպուկ բնորոշում տվեցին այդ խմբին: «Տղեքի ընգերների» թիմ: Մեր խմբի դիտարկումներով Սերժ Սարգսյանի բոլոր շտաբները ձեւավորվում են ղեկավարների երեխաների ընկերական շրջապատով: Սերժ Սարգսյանի որեւէ գյուղական շտաբի հիմնական գործիչները դրանք գյուղապետի «տղու ընգերներն» են: Թաղապետական կամ քաղաքապետական շտաբների հիմնական մասնակիցները գյուղապետերի թաղապետերի, քաղաքապետերի, մարզպետների, դեպուտատների, նախարարների, փոխնախարարների «տղու ընգերներն» են: Սերժ Սարգսյանի այդ կարգի շտաբներում հավաքվում են, կասկածելի զբաղմունքներով իրենց օրը սպանում են ինչ-որ մեկի «տղու ընգերները»... - Ի՞նչ են նրանք այսօր քարոզում բնակչությանը: - Նախ ասեմ, որ այսօր ՀՀ ողջ տարածքում, բացի ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի համախոհներից, ոչ ոք չի մտնում տնետուն եւ քարոզում իր թեկնածուի օգտին: Մեր հարցումներ իրականացնող խմբերը բավականին զգայուն են նման հարցերում: Բնակիչները միշտ պատմում են, թե էլ ովքեր են գալիս մարդկանց բնակարաններ: Այսպես Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզիչները ոչ մի քարոզ չեն իրականացնում` բացի իրենց DVD-ները տալուց: Սերժ Սարգսյանի կողմնակիցները միայն անձնագրային տվյալներ են հավաքում: Կրկնում եմ` միայն ՀՅԴ-ն է գնում ընդունված ձեւերով քարոզելու: Կարճ ասած` մեր սոցիոլոգիական խմբի անդամներից մեկը բնութագրեց այսպես. «Եթե ես մտնում եմ բնակարան, որտեղ հեռուստաալիքը միացված է «Դար-21»-ի վրա, իսկ տանը ներկա երիտասարդը մեզ հետ խոսում է «ախպեր»-ով, ապա նա ոչ միայն քվեարկում է Սերժ Սարգսյանի օգտին, այլ նաեւ նրա նախընտրական շտաբի ակտիվիստ է: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |