|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Կրկին անտեսվում է բարոյականությունը16:21 Yerevan | 12:21 GMT | Friday 8 February 2008Գոհար Բարսամյան Որքան էլ խնդիրները անտեսվեն, ամեն դեպքում Թուրքիան էլ է ըմբռնում Հայոց ցեղասպանության հիմնախնդրի լրջությունը դիվանագիտության ոլորտում: Արդի աշխարհակարգում դեռ կան միջազգային անկատար օրենքներ, որոնք անտեսում են հարցի բարոյական կողմը եւ հնարավորություն են տալիս շրջանցելու հենց նույն օրենքը: Կան նաեւ այլ նրբություններ. միշտ չէ, որ բոլոր ժողովուրդների համար է այս կամ այն օրենքի ընդունումը շահեկան, նպաստավոր: Սա արդեն տվյալ ժողովրդի միջազգային օրենքի մասնագետների խնդիրն է: Թուրքական կողմն ընդունում է, որ 1915 թվականի իրադարձությունները պղտորեցին ոչ միայն թուրք-հայկական, այլ նաեւ թուրք-ամերիկյան հարաբերությունները: Վերջինս թուրքերը ավելի են կարեւորում: Ավելի քան 25 տարիների ընթացքում Երեւանը եւ հայկական սփյուռքը առաջ քաշեցին 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց հաջորդեցին թուրքական կառավարության արձագանքները: Հարցը 2001 թվականին Հաագայի դատարան փոխանցեց Ֆրանսիան. «Ֆրանսիայի հանրությունը ճանաչել է 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Սա խորհրդանշական բնույթ ունի եւ չի ենթադրում հարցի փոխադրում իրավական ոլորտ»: Թուրքիան կատաղի արձագանքեց, թեեւ Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը աճեց 22 տոկոսով, իսկ 2006 թվականին ավելացավ 131 տոկոսով: Թուրքիայի համար հարցը Հաագայի դատարանից դուրս բերելը հեռու ապագայի խնդիր չէ: Թուրք դիվանագետ Սուքրու Էլեքդաղը, որ ներկայացնում է ընդդիմադիր հանրապետական կուսակցությունը, հարցի վերանայման առաջարկով դիմել է Ֆրանսիայի խորհրդարանին, որպեսզի այս երկիրը հարմարեցնի իր որոշումը ցեղասպանության վերաբերյալ 1948 թվականին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիային: Թուրքական «Զաման» թերթին տված հարցազրույցում թուրք դիվանագետը ընդարձակել էր իր դիտարկումները` ասելով, թե Ֆրանսիայի խորհրդարանի այս եզրակացությունը վավերացված չէ, բացի այդ` մենք մեր ձեռքի տակ ունենք հայտարարություն, համաձայն որի` ՄԱԿ-ի կոնվենցիան չի կարող ապահովել հետահայաց սկզբունքի պատշաճ լեգալությունը: Դա նշանակում է, որ 1915 թվականի դեպքերը չեն կարող բնութագրվել իբրեւ ցեղասպանություն: Անկարան վիճարկելու հնարավորություն ունի. թուրքական կողմի կարծիքով` բանաձեւը դուրս բերելիս Ֆրանսիայի Ազգային ժողովը չի հիմնվել իր օրենսդրության որոշ կետերի, ինչպես նաեւ միջազգային մի քանի որոշումների վրա: Թուրքական «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում Սուքրու Էլեքդաղը ասել է. «Չկա միջազգային ատյան, որը կարգավորի ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի հայտարարությունները: Իսկ Ֆրանսիայի խորհրդարա՞նը...Ֆրանսիան այսպիսով անտեսում է 1948 թվականին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիան»: Թուրքիան նպատակ է հետապնդում հարցը դուրս բերել Հաագայի դատարանից, քանի որ Եվրամիության մի շարք քաղաքական գործիչներ համառորեն պնդում են, որ Թուրքիան մինչեւ Եվրամիությանը ինտեգրվելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչ է նշանակում այս ամենը: Նորից պետք է ընդգծել, որ Թուրքիան վարում է մանրակրկիտ պատրաստված հեռահար արտաքին քաղաքականություն: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՍնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների... ՔաղաքականԱրժանապատվորեն...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա: ԱշխարհՄեղադրանքԱյսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |