|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Սերժիկ դյադյան մեզանից շատ էր ծիծաղում»16:59 Yerevan | 12:59 GMT | Thursday 7 February 2008 Բացի իր նախընտրական ծրագրից, նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին պատասխանելուց` Սերժ Սարգսյանը այս ընթացքում հացրեց իրականացնել եւս մի ծրագիր` «Կրկես մանուկներին»: Սերժ Սարգսյանի անունից բոլոր համանյքներում երեխաններին անվճար կրկեսի տոմսեր են բաժանվել` ծնողներից ակնկալելով իրենց ձայնը տալ Սերժ Սարգսյանին: Անվճար կրկեսի տոմս բաժանելուց հետո, հոգ է տարվել նաեւ երեխաններին եւ ծնողներին անվճար տրանսպորտով ապահովելու մասին: Երեւանի պետական կրկեսի ուղղությամբ երթեւեկող բոլոր երթուղային տաքսիներն ու ավտոբուսների վարորդները պարտավոր էին անվճար տեղափոխել կրկեսի տոմս ունեցողներին: Դրա համար Սերժ Սարգսյանի անունից երեխաններին եւ նրանց ծնողներին տրանսպորտից անվճար օգտվելու կտրոններ են բաժվել: Այդ ամենով Սերժ Սարգսյանի «Կրկես մանուկներին» ծրագիրը չի ավարտվել: Կրկեսում երեխաներին նաեւ նվերներ են բաժանվել` կրկին Սերժ Սարգսյանի անունից: Իհարկե, երեխաններին ամենից շատ ոգեւերել է այն փաստը, որ կրկեսում հանդիպել են Սերժ Սարգսյանին: «Սերժ դյադյան մեզանից շատ էր ծիծաղում, ամենաշատը ծիծաղում էր ծաղրածունների վրա: Շատ ուրախ էր», - ասաց կրկես այցելած երեխաններից 8 ամյա մի աղջիկ, որի անունը ծնողների խնդրանքով չենք հրապարոկում: «Շառից փորձանքից հեռու», - ասացին աղջկա ծնողները եւ փոխարենը մեզ տրամադրեցին տրանսպորտից անվճար օգտվելու կտրոնը, որի վրա գրված է. «Անվճար երթեւեկության կտրոն Երեւան քաղաքի ներքաղաքային ավտոբուսներով եւ երթուղային տաքսիներով երթեւեկելու համար»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |