“Zhamanak” Armenian-American Political Daily

Լեւոն Տեր-Պետրոսյանն, իրոք, հաղթած է

17:07 Yerevan | 13:07 GMT | Wednesday 6 February 2008

Դրանում համոզվելու համար պետք է ոչ միայն շրջել նրա հետ, այլեւ կարդալ իշխանամետ եւ իշխանամուտ թերթերը, լսել այլ թեկնածուների ելույթները, իշխանական այլ լրատվամիջոցներին: Երեկ դրան գումարվեց եւս մի «փաստարկ»` խորհրդարանը, ուր լիովին բացահայտվեց իշխանությունների ոչ միայն իրական դեմքը, այլեւ` սարսափը:

Ով վեր կացավ, իբր թե հայտարարություն անելու, միայն ու միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին խոսեց: Ու էն էլ` գրավոր: Այսինքն` նախապես պատրաստված: Ասել է թե` այդ վախն էլ է հիմնավոր, հաղթած լինելու համոզմունքն էլ, պարտված լինելու տխրությունը եւս:

Էդպիսի հիստերիա հնարավոր է միայն այն դեպքում, երբ փակ են նահանջի բոլոր ճանապարհները: Բայց ախր էդպես չի, չէ՞... Ախր Լեւոն Տեր-Պետրոսյանը վաղուց ի վեր հայտարարել է մարդասիրական միջանցք թողնելու մասին, եւ այն փակելու հայտարարությունը դեռ չի հնչել:

Ինչի՞ եք էդքան իրար խառնվել:

Դրա փոխարեն, պարզապես, օգտվեք այդ հնարավորությունից եւ վերջ:

Ավելի ճիշտ` իզուր եմ հոգնակի թվով խոսում: Մեկ մարդ է միայն իրար խառնվել, եւ այդ մարդը իշխանության թեկնածուն է: Պարզապես այնքան է իրար խառնվել, որ լավ էլ չի պատկերացնում, թե ինչը ինչպես, ինչու եւ երբ պետք է ասվի:

Այլապես` կկողմնորոշվեր եւ ասելիքը` թեկուզ եւ գրված ու տարբեր մարդկանց տրված` համակարգված կլիներ գոնե մի քիչ, իրար լրացնող, շարունակող եւ ինչ-որ տրամաբանության շրջանակներում, ոչ թե թափթփված, անկապ ու «3 մանեթանոց» ողբ հիշեցնող:

Ձեր ելույթ գրողներին պիտի փոխեք, թե չէ խայտառակ եք լինելու մինչեւ վերջ: Ու ոչ ոք` մեծագույն ցանկության դեպքում անգամ, ձեզ փրկել չի կարող: Խայտառակությունից:

Ձեզ համար եմ ասում:

Հա, որ էդտեղ հասանք, մի խորհուրդ էլ տամ: Ակնհայտ է, որ մյուս բոլոր թեկնածուները իշխանության խնդիրներն են սպասարկում` ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի:

Լավ եք արել, որ յուրաքանչյուրին մի դեր եք հատկացրել: Բայց դրանց ելույթների տեքստերն էլ է պետք մակարդակով գրել, ու մեկ-մեկ էլ փոխել նրանց դերերը, այլապես մի ձեւի ողբ է ստացվում, որին արդեն ժողովուրդը սովորել է եւ բանի տեղ չի դնում:

Իզուր տեղը մարդ եք փչացնում: Մի քիչ խելք եւ շնորհք որ ունենայիք, նրանք հեչ, փչացած են, բայց կարող էիք ձեր օգտին օգտագործել:

Ինձ ինչ կա. ձեզ համար եմ ասում:

Որ հետո չասեք` է~, չգիտեինք, խելքներս չէր հասնում, մի հատ ձեն հանեիք, ասեիք էլի...

Թեեւ, մեր մեջ ասած, արդեն ուշ է:

Շա~տ ուշ:

Լեւոնը վաղուց, աներկբա ու արժանապատվորեն հաղթել է:

Նաեւ` ձեզ համար է հաղթել, ասեմ:

Ձեզ փրկելու:

Վերջնական կործանումից:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.