“Zhamanak” Armenian-American Political Daily

Ոգեւորվեց ու պոռաց

16:36 Yerevan | 12:36 GMT | Wednesday 6 February 2008

Միջոցառումն, անշուշտ, գովելի բան է ինքնին: Մանավանդ, երբ կոչվում է «Ավանը` գրողների թաղամաս»: Միայն մի բան շփոթության մեջ գցեց. հայտարարվել էր, որ կազմակերպիչը Ավանի թաղապետարանն է, սակայն պարզվեց, որ կազմակերպիչը ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության մշակույթի բաժինն է:

Լավը 171-րդ դպրոցի աշակերտ-աշակերտուհիներն էին, որոնք Իսահակյան եւ Վարուժան հարեւան թաղամասերի բարեկամությունը նշանավորեցին արտասանություններով, երգով, պարով եւ նվագով: Եթե մի փոքր տրամաբանենք` բարի նպատակով կազմակերպված այս տասնօրյակին ոչ թե ցրտաշունչ ձմռանը պետք է ձեռնամուխ լինեին, այլ մայիսյան տաք օրերին:

Բայց քանի որ ներկաներից ու հյուրերից ոչ մեկը այդ միտքը բարձրաձայն չարտահայտեց, շնորհակալական խոսքով հանդես եկավ վարպետի թոռը` Ավիկ Իսահակյանը: Նա արդեն բարձրաձայն շեշտեց, որ հարեւանությունը պետք է լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին Ավանի Իսահակյան եւ Վարուժան թաղամասերի բարեկամությունն է: Ապա մի պահ լռելուց հետո հանկարծ զայրացած բացականչեց. «Ոչ թե Թուրքիայի եւ Ադրբեջանի նմանները: Նրանց հետ ոչ մի հարեւանություն, քանի որ նրանք մեր ոսոխ թշնամիներն են: Երկու-երեք հանդիսական ծափահարեցին: Ավիկը ոգեւորվեց. «Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ոչ մի հարեւանություն ու բարեկամություն»: Դահլիճը, որը լեփ-լեցուն էր հարեւաններով, հանկարծ տեսավ, թե իրենց առջեւ կանգնած... «հսկան խեծավ իր ձին, քշեց առաջ»` սկզբում «Առաջ, առաջ» գոռալով, ու երբ լսեց հանրապետականների մեկիկ-մեկիկ ծափ-ծափի ձայները, էլ ավելի ոգեւորվեց ու սկսեց պոռալ. «Առաջ, Հայաստան, առաջ, Հայաստան»:

Ահա թե ինչ, ահա թե ինչու ցրտաշունչ ձմռանը` փետրվարին, փաստորեն 171-րդ դպրոցի կոլեկտիվը մեղք չուներ...

Սեփ. լրատվություն

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.