|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ու՞մ են ընտրելու հաշմանդամները16:29 Yerevan | 12:29 GMT | Wednesday 6 February 2008Մարինա Բաղդագուլյան Աշխարհի բնակչության 10 տոկոսը հաշմանդամ է: Հայաստանում պաշտոնական տվյալներով 155 հազար հաշմանդամներ կան` հսկայական ընտրազանգված: Աշխարհի շատ երկրներում, որտեղ հավասարության, լիարժեքության, փոխադարձ հարգանքի մասին ոչ միայն խոսում, այլեւ այդ ամենը վաղուց առօրյա են դարձրել, հաշմանդամները պայքարում են 100 տոկոսանոց մատչելիության համար եւ հաշմանդամների իրավունքների պաշտպանի միջոցով բարձրացնում հավասար իրավունքների շուրջ հարցեր: Մեր երկրում էլ շատ են խոսում հավասար իրավունքներից, արժանապատիվ կյանքից, հաշմանդամներին առաջարկում են ապրել լիարժեք, այցելել մշակութային օջախներ: Իսկ Երեւանում գործող երկու կինոթատրոններն ունեն բազմաթիվ աստիճաններ եւ ոչ մի թեքահարթակ: Միայն այն մտքից, որ քեզ, փաստորեն, պետք է տեղափոխեն դահլիճ եւ մեկ ժամ անց կրկնեն նույն տեղափոխությունը` կինոթատրոն այցելելու ցանկությունն իսպառ կմարի: Երեւանում սայլանիվներին հարմարեցված ընդամենը մեկ տրոլեյբուս կա: Վերջերս էլ քաղաքապետարանն է «Ունիսոնին» նվիրել «Ռենո» մակնիշի ավտոբուս: Չնայած քաղաքապետարանի ջանքերին` ավտոբուսն այնքան էլ հարմար չի ստացվել, քանի որ հարմարությունները գործարանային չեն: Քաղաքի տարբեր փողոցներում, այգիներում մոտ երկու հարյուր թեքահարթակներ են կառուցվել: Միայն այն մտքից, որ քո երթուղին կարող է չհամապատասխանել քեզ համար նախատեսված միակ տրոլեյբուսի երթուղուն, իսկ ճանապարհդ կամ զբոսանքդ սայլանիվով շարունակելու դեպքում կարող ես հայտնվել դեռեւս թեքահարթակներ չունեցող փողոցում կամ այգում, տնից դուրս գալու ոչ մի ցանկություն չի առաջացնում: Նկատի ունենալով տասը տարիների ընթացքում արված «բարեփոխումները», ստեղծված «հավասար» պայմանները` կարելի է ենթադրել նաեւ այս 155 հազար ընտրազանգվածի կողմնորոշումը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |