|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Սերժը որոշել է հանել իր թեկնածությունը եւ քարոզում է Լեւոն Տեր-Պետրոսյանին17:20 Yerevan | 13:20 GMT | Tuesday 5 February 2008 Ոչ, սա կատակ չէ: Սա փաստ է: Սա ինքն է խոստովանել: Երեկ: Ավանում անցկացված հանդիպման ժամանակ: Ահավասիկ. «Ինչպիսի՞ հասարակության մեջ եք ուզում ապրել, որպեսզի անմիջապես կարողանաք դիմել ձեր ղեկավարներին, ստանալ օժանդակություն, թե՞ այդ ղեկավարից լինեք ոչ միայն կիլոմետրերով, այլ նաեւ պատնեշներով անջրպետված: Մի հասարակության, որտեղ ղեկավարը կարող է գալ, անկեղծ խոսել պրոբլեմների մասին, թե՞ որտեղ ղեկավարը սուտ խոստումներ է տալիս, իր ձախողումները, թույլ աշխատանքները արդարացնում ինչ-ինչ պատճառներով», «... ուզում եմ, որպեսզի Հայաստանի նախագահը որեւէ բանով չզիջի այլ երկրների նախագահներին,ուզում եմ, որ ձեզ արժանապատիվ ներկայացնի այլ երկրներում եւ այս վստահությամբ բոլորին կոչ եմ անում շարժվել, գնալ դեպի լավ Հայաստան, առաջ, առաջ դեպի բարգավաճ Հայաստան»: Ով կարող է այսքանից հետո պնդել, որ նա չի պատրաստվում հանել իր թեկնածությունը: Ոզնուն է անգամ հասկանալի, որ նա ինքն իր մասին չի խոսում: Որովհետեւ բոլոր այն հատկանիշներից, որոնք նա թվարկում է` զուրկ է ի սկզբանե: Ինքը չէ, բնավ էլ, իր իդեալը: Փաստորեն՝ Տեր-Պետրոսյանն է: Նա, մտահոգ ժողովրդի բարեկեցությամբ եւ բարօրությամբ, պարզապես ուրվագծում է անհրաժեշտ չափորոշիչները: Այսքան շինիչ գաղափարների հետ մեկտեղ, Սերժ Սարգսյանը Սերժ Սարգսյան չէր լինի անշուշտ, եթե հանկարծ չխեղաթյուրեր, չնենգափոխեր Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, թե իբր վերջինս պատրաստվում է «բոմժ» դարձնել որոշ մարդկանց: Լեւոն Տեր-Պետրոսյանն էդպես չի ասել. նա ասել է, որ եթե Աստված մի արասցե, հանկարծ Սերժ Սարգսյանն ընտրվի` նա է բոմժ դարձնելու էսօր իրենց օլիգարխ համարողներին: Բայց էդ չի կարեւորը, այլ այն, որ Սերժը որոշել է հանել իր թեկնածությունը:Ու քարոզում է Լեւոնի օգտին: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանինՎերլուծականԵթե թողնեն բանալինՈր Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում... ՔաղաքականՓաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինիՓաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա: ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |