“Zhamanak” Armenian-American Political Daily

Հեքիաթ սկզբունքիմասին

16:46 Yerevan | 12:46 GMT | Saturday 2 February 2008

Օ~, դա շատ հիմար բան էր` այդ սկզբունքը. բոլորը խոսում էին նրա մասին, որպես իրենց սեփականության, բայց ոչ մեկն էլ նրան ոչ տեսել, ոչ շոշափել, ոչ էլ նույնիսկ զգացել էր: Ուղղակի սկզբունք էր` սկզբունք ունենալ:

Եվ` որովհետեւ այդ սկզբունքը ոչ մի կերպ ոչ շոշափվում, ոչ զգացվում էր, ամեն մեկն էլ պատկերացնում էր իր ցանկացածի պես, ու ամեն մեկն էլ ինքն իր տեսակետից ճիշտ էր, ու այդպես էլ սկզբունքն ապրում էր` անհասկանալի, անճանաչելի, չձեւակերպված` ոչ սկիզբ ուներ, ոչ ընթացք, ոչ վերջ: Եվ դա նրա երջանկությունն էր, որովհետեւ բավական էր` ինչ-որ մեկը մի անգամ գոնե չափանիշ սահմաներ սկզբունքի վերաբերյալ` ինչ է դա նշանակում, երբ կա ու երբ չկա, ինչպես է արտահայտվում ու ինչին է օգնում, ինչին խանգարում, ում է պետք, ում պետք չէ, որպեսզի սկզբունքը, ինչպես ազնվությունը, արդարությունը, ճշմարտությունը եւ մյուս անհեթեթ հասկացությունները, ուղարկվեր խորդանոց, որտեղ, ոչինչ, տաք էր, չէր կաթում, մեկ-մեկ էլ, երբ դուռը բացվում էր, լույս էր ընկնում, բայց օդ չկար... Ու սկզբունքն անկզբունք ֆռֆռում էր` մի վախ ունենալուց միայն` սկզբունքային մարդկանցից, որ չգիտես որտեղից ու ինչու ի հայտ էին գալիս երբեմն ու, փառք Աստծո, մեծամասնություն չդառնալով, վերանում էին: Բայց սկզբունքը հիանալի գիտեր, որ եթե նրանք գոնե երբեմն չհայտնվեն, բոլորն էլ իրեն պարզապես կմոռանան: Ու այդ պատճառով սկզբունքն ապրում էր վախեցած, որ սկզբունքային մարդիկ իրեն կյանք կտան կամ` վերջը կբերեն: Բայց դե դա ինչ կյանք է` անընդհատ վախենալը...

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.