“Zhamanak” Armenian-American Political Daily

Արգելքները համակարգված բնույթ են կրում

16:27 Yerevan | 12:27 GMT | Friday 1 February 2008

Գ.Բ.

Հունվարի 29-ին, 30-ին եւ 31-ին բերման էին ենթարկվել Լեւոն Տեր-Պետրոսյանի երթի մասնակիցներից ոմանք:

«Ժառանգություն» խմբակցությունից ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաստում է, որ դիմել են Երեւան քաղաքի ոստիկանության վարչություն: Ներսես Նազարյանը, քննչական բաժնի պետ Արամյանը թույլ չեն տվել տեսակցել բերման ենթարկվածներին: Փոստանջյանը նշում է, որ անտեսվել են իր պատգամավորական լիազորությունները: Նույնը տեղի է ունեցել Թալինում: Ոստիկանապետ Արթուր Գրիգորյանը ոստիկանության դուռը փակել է: Հաջորդ դեպքը տեղի է ունեցել Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում, որտեղ թույլ չէին տվել հանդիպելու Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին: Այս դեպքերը վկայում են, որ իշխանության ճնշումները համակարգված եւ կազմակերպված բնույթ են կրում նրանց հանդեպ, ովքեր իրենց հետ չեն: Այս առնչությամբ «Ժառանգություն» խմբակցությունը որոշել է հայտարարություն տարածել: Փաստորեն, նախագահական ընտրությունների նախաշեմին, ովքեր իշխանությունների հետ չեն` այլակարծիք են, նրանք հետապնդվում են: Արդեն կազմակերպված կարգով են խախտվում մարդու իրավունքները:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.