“Zhamanak” Armenian-American Political Daily

Լավ, ի վերջո` որքան է այս հանրապետության բնակիչների թիվը

17:20 Yerevan | 13:20 GMT | Thursday 31 January 2008

Լավ, ի վերջո` որքան է այս հանրապետության բնակիչների թիվը
Տարիներ առաջ էլ էի տվել այս հարցը, սակայն ոչ այն ժամանակ, ոչ էլ դրանից հետո` մինչ օրս պատասխան չկա: Էնպես որ` ստիպված եմ կրկին հնչեցնել այս հարցը, այժմ գոնե` պատասխան ակնկալելով:

...Ա~խ, այդ հարցումները:

Բա ցուցանա~կը` «Գելափ»: Որ ավելի ծանրակշիռ լինի: Հավատ ներշնչող: Պրիմիտիվ քարոզչական տրյուկ է: Անգամ` ոչ քաղտեխնոլոգիա: Հենց տրյուկ:

Որովհետեւ այն մեզանում այնքան շատ է օգտագործվել, որ դադարել է այլեւս քաղտեխնոլոգիա լինելուց, ու, ինչպես արդեն նշեցի, վեր է ածվել պրիմիտիվ տրյուկի: Մինչդեռ սակավ` երբեմն-երբեմն միայն կիրառվելու դեպքում կարող էր, իսկապես, էֆեկտ ունենալ:

Որովհետեւ ու՞մ հայտնի չէ, որ այդ բարեպաշտ, հեղինակավոր ցուցանակի տակ իրենց սեւ գործն են անում այնպիսիք, որոնց ազգանունները վաղուց արդեն մեր մամուլում փոքրատառով են գրվում, քանզի նրանք լավ են յուրացրել այն ճշմարտությունը, որ հիմար ձեւանալով` ղեկավարության սիրտը չես կարող շահել, ու պետք է անպայման իսկապես հիմար լինել: Ոչ միայն յուրացրել են, այլեւ առաջնորդվում են այդ սկզբունքով: Եվ հետո` իրենք գրում են-իրենք մեկնաբանում են-իրենք հիմնավորում-իրենք ուրախանում, հետո էլ ջանում են մեր խավար միտքը լուսավորել:

Լավ, «դառնանք մեր ոչխարներին»:

Ուրեմն վերջին հարցումների համաձայն` իշխանության թեկնածուի վարկանիշը, այսպես ասած, մոտենում է իրենց ցանկալիին:

Հենց դա է, որ տարակույս է հարուցում: Որովհետեւ եթե իրոք դա այդպես է, ապա ստացվում է, որ Հայաստանում ապրում է մի 300-400 հազար մարդ: Քարը տրաքի` 500 հազար: Այսինքն` էնքան, ինչքանի կեսը իր ձայնն իրականում կտա Սերժ Սարգսյանին:

Ակնհայտ է, սակայն, որ Հայաստանի բնակչության թիվը դեռ այդքան չէ: Այ, Սերժ Սարգսյանի ընտրվելուց ինչ-որ ժամանակ անց կարող է եւ էդքան դառնալ: Ինքն է ասում, չէ՞, որ իր ընտրվելու դեպքում ընդամենը մի քանի տարի անց մենք բոլորս կապրենք միանգամայն այլ երկրում: Ու ճիշտ է ասում: Որովհետեւ իր ընտրվելուց հետո մի քանի տարվա ընթացքում բոլորս ջանալու ենք գնալ-ապրել բոլորովին այլ երկրում` ոչ Հայաստանում:

Մի թիվ էլ` ու վերջ:

Նույն այդ հարցումը Լեւոն Տեր-Պետրոսյանին 4-6 տոկոս է «հատկացնում»: Էս դեպքում էլ հակառակ պարադոքսի ես բախվում: Իրո՞ք Հայաստանում 15-20 միլիոն մարդ կա: Տեսնես որտե՞ղ են: Էդքանն էլ` ընդհատակու՞մ:

Ահա այսպիսի «մկրատ» է ստացվում. 500 հազարից մինչեւ 20 միլիոն: Եվ շատ լուրջ հարց է առաջանում` իրականում որքա՞ն է Հայաստանի բնակչությունը:

Ճիշտ է, դա կարելի է չափել նաեւ, ասենք, հացի սպառման ծավալների հաշվարկով, շաքարավազի, աղի իրացման, էլեկտրաէներգիայի սպառման ծավալների հաշվարկով նաեւ, բայց քանի որ մեր տնտեսության հիմնական մասը` թե ներկրումների, թե արտադրության առումով փակ է «օտար աչքի» համար` այդպես էլ հնարավոր չէ գոնե իրականությանը մոտեցող հաշվարկներ անել: Այնպես որ, հարցը հրատապ է` որքա՞ն մարդ է, ի վերջո, ապրում էս երկրում:

Վերլուծական
Եթե թողնեն բանալին

Եթե թողնեն բանալին

Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում...

Քաղաքական
Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա:

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.