|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Պատկերը սեւ-սպիտակ է17:02 Yerevan | 13:02 GMT | Thursday 31 January 2008Արմեն Գրիգորյան Առաջիկա նախագահական ընտրություններն ուշադրության կենտրոնում են, ինչը միանգամայն հասկանալի է: Բարեբախտաբար, Հայաստանի ազատատենչ քաղաքացիներն այժմ հնարավորություն ունեն քվեարկելու հօգուտ Լ.Տեր-Պետրոսյանի, ով կկարողանա ոչ միայն հաղթել իշխանության թեկնածուին, այլեւ տեր կանգնել ստացած քվեներին՝ որպեսզի չկրկնվի 2003-ը: Դա շատ կարեւոր է, քանի որ ծավալված պայքարն, առանց չափազանցության, չարի եւ բարու միջեւ է: Չարիքի իշխանության հաստատման ընթացքը բոլորիս աչքերի առաջ է տեղի ունեցել: 1998-ին ղարաբաղյան հիմնահարցի շահարկման, Սահմանադրության կոպիտ խախտման եւ կեղծիքի օգնությամբ ձեւավորված վարչախումբն անմիջապես սկսեց դրսեւորել իր հանցավոր էությունը. այդպես, արդեն 1998-ի ամռանը սկսվեց մինչ օրս պատշաճ կերպով քննության չենթարկված սպանությունների շարքը, իսկ 1999-ի հոկտեմբերի 27-ի սարսափելի ոճրագործությունից հետո ավազակապետության պարագլուխներին հաջողվեց բացարձակ իշխանության տիրանալ: Պահպանելով բիրտ ուժը որպես գործիք` նրանք աստիճանաբար հմտացան նաեւ չարիքի սպասավորներին վայել առավել նուրբ գործիքի` գայթակղության կիրառման մեջ: Արվեստի բազմաթիվ գործիչների կաշառեցին մեդալներով, որոշ զինվորականների` ռազմի դաշտում չվաստակած կոչումներով, «Համերներով» ու այլ երկրային բարիքներով եւ այդպես շարունակ: Սակայն ավազակապետության պարագլուխների հպարտության հիմնական պատճառը կարող է լինել թերեւս այն, որ իրենց հաջողվել է տասնյակ հազարավոր հասարակ մարդկանց ծախվելու ընդունակ դարձնել: 2003 ու հատկապես 2007 թվականներին կայացած ընտրություններում ընտրակաշառքն էր դարձել քվեարկության արդյունքների կեղծման կարեւորագույն գործիք` կոչված փոխարինելու ԶԼՄ-ներին եւ դիտորդներին առավել տեսանելի խախտումների տեսակները: Իսկ 2008-ի նախագահական ընտրություններում չարիքի վերարտադրության գործում ընտրակաշառքին արդեն գլխավոր դեր է վերապահվում: Արդեն մեկ քվեի դիմաց առաջարկվող կաշառքը հասցրել են 50-60 հազար դրամի. կարելի է ենթադրել, որ անբարո սակարկությունը դեռ բարձրակետին չի հասել: Չարիքի լկտիությունը սահման չունի. սրա ապացույցներից է նաեւ այն, որ չարիքի առավել խանդավառված սպասավորներից մեկն իրեն «արարիչ» է հռչակել եւ հեռուստատեսությամբ սփռվող տեսահոլովակներում իր դատարկաբանությունը պատկերել է մանրանկարներով զարդարված ձեռագիր էջերի տեսքով` ծաղրելով մեր մագաղաթները: Ինչքան էլ չար ուժերը փորձել են բարոյապես քայքայել հասարակությանը, միեւնույն է, մոտենում է նրանց պարտության եւ հատուցման ժամը: Սակայն շատերի համար դեռ ուշ չէ ետ կանգնել ինքնակործան ճանապարհից. պետք է պարզապես վճռականորեն հրաժարվել գայթակղողներին ծառայելուց: Նրանց մասին, ովքեր շարունակաբար փորձում են հանդես գալ «չեզոք» դիրքերից, ասելով, որ պատկերը սեւ եւ սպիտակ չէ եւ որ վերջին տասնամյակի ընթացքում եղել են նաեւ որոշ դրական փոփոխություններ: Այդ մարդկանց կառաջարկեի կետ առ կետ շարադրել, ինչն են դրական համարում. կարելի է վստահաբար ասել, որ բանավեճ ծավալելու դեպքում նրանց բոլոր փաստարկները փուչ դուրս կգան: Իսկ առայժմ կարելի է պարզապես նշել, որ «չեզոքությունը» եւ «անկողմնակալությունը» թվացյալ են. պետք է ընտրություն կատարել չարի եւ բարու միջեւ` երրորդ ճանապարհ չկա: Ներկայիս ավազակապետական համակարգի գոյության պայմաններում դրական տարրեր փնտրելը կարող է ընդամենը հուսահատության խորացման պատճառ դառնալ: Իսկ մեզ բոլորիս հույս է պետք` որը երեք շաբաթ անց մեզ օգնելու է հաղթել: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |