“Zhamanak” Armenian-American Political Daily

Դիտորդները մտահոգ են

17:00 Yerevan | 13:00 GMT | Thursday 31 January 2008

Դիտորդները մտահոգ են Warning: getimagesize(/home/content/z/h/a/zhamanak/html/2008/1/31/a-8149-b.jpg): failed to open stream: No such file or directory in /home/content/z/h/a/zhamanak/html/article/index.php on line 152
border="0">
Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը երեկ հրապարակել է իր միջանկյալ զեկույցը, որում քարոզարշավի լուսաբանումը գնահատվել է ոչ հավասարակշիռ:

Հայաստանի հեռարձակող ընկերությունները, այդ թվում Հանրային հեռուստատեսությունը քարոզարշավից առաջ հավասարակշռված չեն լուսաբանել նախագահության թեկնածուներին: Նման եզրակացություն է պարունակվում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի միջանկյալ զեկույցում, որը հրապարակվել է երեկ, այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Հունվարի 11-ից 20-ն իրականացված դիտարկումը պարզել է, որ քարոզարշավից առաջ դիտարկված 7 հեռուստակայաններից երեքը իրենց նորություններում 9 թեկնածուներին հատկացված ընդհանուր ժամանակի մեծ մասը նվիրել են Սերժ Սարգսյանին: Մեծավ մասամբ նա լուսաբանվել է որպես վարչապետ: «Պարոն Սարգսյանին հատկացված ժամանակը, նույնիսկ հաշվի առնելով նրա պաշտոնական վարչապետական պարտականությունները, «Հ2», «Կենտրոն», «Շանթ» եւ «Արմենիա» մասնավոր հեռուստակայաններով գերազանցել է այն ժամանակը, որը կարող է դիտվել օբյեկտիվության չափանիշներին համապատասխան», - նշվել է զեկույցում: «Ի տարբերություն բացառապես դրական եւ չեզոք լուսաբանման, որին արժանացել է Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար ներկայացվել է բացասական լույսի ներքո: Երկու հեռուստակայաններում՝ «Հ2»-ում եւ «ԱԼՄ»-ում Լեւոն Տեր-Պետրոսյանի բացասական լուսաբանման ծավալը գերազանցել է դրական եւ չեզոք լուսաբանումը միասին վերցրած», - փաստել են զեկույցի հեղինակները: «Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ Հանրային ռադիոն ընդհանուր առմամբ ավելի հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել թեկնածուներին հատկացված ժամանակի հարցում, քան հեռուստակայանները: «Ազատություն» ռադիոկայանի եթերը պարունակում էր ավելի մեծ բազմազանություն` թեկնածուներին լուսաբանելիս, ներկայացնելով Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին դրական, բացասական եւ չեզոք երանգներով», - արձանագրել են զեկույցի հեղինակները:

Վերլուծական
Անհանգիստ հասարակած

Անհանգիստ հասարակած

Սերժ Սարգսյանի նախագահությունը կամաց-կամաց մոտենում է հասարակածին:

Քաղաքական
Այդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվել

Այդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվել

Անբարոյականություն է, երբ խնդիրները ստորադասվում են ինչ-ինչ քաղաքական շահերի

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.