“Zhamanak” Armenian-American Political Daily

«Խելոք» իշխանավորների անխելք հաշվարկները

16:53 Yerevan | 12:53 GMT | Thursday 31 January 2008

Հեղինե Մանուկյան

Տարածված կարծիք կա, թե ողջ աշխարհում դոլարի ցածր կուրսը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող հատուկ ֆինանսական քաղաքականությամբ, ըստ որի ԱՄՆ-ը միտումնավոր իջեցնում է դոլարի կուրսը` իրաքյան պատերազմի ժամանակ ծախսված ֆինանսական միջոցները «փոխհատուցելու» համար:

Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը: Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը կարծում է, որ դոլարի ցածր կուրսը միայն իրաքյան պատերազմի հետ կապելը ճիշտ չէ: «Դոլարի ցածր կուրսի առկայությունը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ը փորձում է կրճատել իր արտաքին առեւտրի դեֆիցիտը, եւ դա նրան հաջողվում է: Կա այսպիսի մի շաբաթաթերթ` «Smart money»` խելոք փողեր, որտեղ հստակ գրված է, որ ցածր դոլարի քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ը շեշտակիորեն բարձրացրել է իր ապրանքների մրցունակության աստիճանը եւ այն իրավիճակն է ստեղծվել, որ արդեն երրորդ եռամսյակում ԱՄՆ-ի արտաքին առեւտրի դեֆիցիտը, որը ՀՆԱ-ի նկատմամբ 6.8 % էր կազմում, իջել է մոտավորապես 5.5 %-ի: 6.8 % դեֆիցիտը ԱՄՆ-ի հզոր տնտեսության համար համարվում է վտանգավոր, իսկ մեր թույլ եւ փոքր տնտեսության դեպքում, այդ դեֆիցիտը 2007թ.-ին կազմում էր 20 %: Մինչդեռ մեր «խելոք» իշխանավորները դա համարում են նորմալ երեւույթ: Սա աննորմալություն է»: Իսկ ե՞րբ է Հայաստանում դոլարը վերագտնելու իր նախկին դիրքերը հարցին ի պատասխան` Աղաջանովն ասաց. «Ես չգիտեմ, դա կախված է մեր որոշ իշխանավորների ախորժակի չափից, ես նրանց ախորժակի չափը չգիտեմ: Հայաստանում դոլարի կուրսն ընդհանրապես պետք է անկում չապրեր: Բանն այն է, որ Կենտրոնական բանկն անընդհատ խոսում է տրանսֆերտների մեծ ներհոսքի մասին, բայց մոռանում է, որ նույնքան էլ արտահոսք է լինում: Ըստ ԿԲ տվյալների` տրանսֆերտների ներհոսքը մեր երկիր նախորդ տարի կազմել է մոտ 2 մլրդ դոլար, որոնց 65 %-ը հետագայում արտահոսել է, իսկ այս պարագայում դրամը պետք է արժեզրկվեր եւ ոչ թե արժեւորվեր», - ասում է տնտեսագետը: Է.Աղաջանովը հավաստիացրեց նաեւ, որ իրենց կողմից արած հաշվարկների համաձայն` դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը ներկայումս պետք է կազմեր 620-ից 630:

Արխիվ
Վերլուծական

Խաբեության մեխանիկան կամ Եվրոպայի ճակատագիրը Հայաստանում

Անցնող շաբաթ, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ բավական հետաքրքիր մի հանդիպում:

Քաղաքական

Երեւան: 9 մայիսի: «Հաղթանակի» զբոսայգի

Վերադարձ: Այս բառի մեջ ամեն ինչ կա: Եվ ապաշխարանք: Եվ պայքար: Եվ հաղթանակ:

Աշխարհ

Տիգրան Կարապետիչը միշտ դեպի բարին է շրջված

Երեկ` Հաղթանակի ու Շուշիի ազատագրման օրը, «Տեսակետ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» ղեկավար...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.