|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Լեւոն` նախագահ16:50 Yerevan | 12:50 GMT | Thursday 31 January 2008Էմմա Գաբրիելյան Ռուսաստանյան մամուլում շարունակվում են հայաստանյան նախընտրական շրջանին առնչվող ուշագրավ վերլուծություններ տպագրվել: «Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանում ազատ եւ բաց ընտրություններով» վերնագրված հոդվածում` «Կոմսոմոլսկայա պրավդան» արձանագրել է, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն ամբողջապես փոխել է ուժերի դասավորությունը. «Նա խարիզմատիկ քաղաքական գործիչ է եւ ընդգծված հռետոր, որը հրապարակային ելույթների ժամանակ ունակ է իր վրա սեւեռել տասնյակ հազարավոր մարդկանց ուշադրությունը», - գրել է ռուսաստանյան պարբերականը, այնուհետեւ հավելել, որ առաջին նախագահը վայելում է պետական բյուրոկրատիայի, զինվորական եւ այլ ուժային կառույցների հսկայական հարգանքը: «Իրավապահ մարմինների աշխատակիցներից շատերը քաջ գիտակցում են, որ իրադրությունը երկրում կտրուկ փոխվում է, եւ այժմ արդեն նրանք պատրաստ չեն կատարել վերեւից իջեցվող, մեղմ ասած, հակաօրինական հրահանգները», - վստահեցնում է հոդվածագիրը: Անդրադառնալով Լ.Տեր-Պետրոսյանի նկատմամբ հասարակության վերաբերմունքին` թերթը ամրագրում է. «Երկրի արդիականացման եւ կոռուպցիոն համակարգի կազմաքանդման վերաբերյալ Տեր-Պետրոսյանի առաջարկները սկսում են արագորեն ժողովրդականություն վայելել: Հունվարի 22-ին Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կազմակերպած զանգվածային երթը վերածվեց ուժի իսկական ցուցադրության: Հակառակ դաժան սառնամանիքին, հարյուր հազարից ավելի մարդ, վանկարկելով «Լեւոն, նախագահ», քայլերթով անցավ Երեւանի փողոցներով: Երեւանի հազարավոր բնակիչներ ողջունում էին ցուցարարներին պատշգամբներից կամ պարզապես միանում էին քայլերթին», - մանրազնին պատկերում է ռուսաստանյան պարբերականը: «Կոմսոմոլսկայա պրավդան» վկայում է, որ Տեր-Պետրոսյանն ավելի է սկսել նմանվել համազգային, քան ընդդիմադիր գործչի` հակառակ գործող իշխանությունների տրամադրությունների. «Սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով, Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանի ընտրություններն ազնիվ լինեն: Հազիվ թե կարելի է տարածաշրջանում կայունություն ակնկալել, եթե ընտրությունները չդառնան ժողովրդի կամքի արտահայտություն: Եթե Ռուսաստանը սատարի այն վարչակազմին, որը չի ստանա ժողովրդի վստահությունը, դա հանգեցնելու է հակառուսաստանյան տրամադրությունների հրահրման», - բխեցրել է ռուսաստանյան պարբերականը: Իսկ ռուսաստանաբնակ, հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս հայաստանյան պետականության հիմքերը թուլացնող «ֆորպոստային» մեկնաբանություններով ու դատողություններով, երեկ «Ռոսիսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում, բնականաբար, Սերժ Սարգսյանի համար խոստումնալից ապագա է կանխատեսել` պնդելով, թե հայաստանյան ընտրությունները անցնելու են մեկ փուլով: Իսկ որպես ասվածի հիմք` նա իրավացիորեն վկայաբերել է, ոչ թե, օրինակ, հասարակության շրջանում Սերժ Սարգսյանի վարկանիշը, այլ` «վարչական-տեղեկատվական արդյունավետ ռեսուրսը», որի օգնությամբ էլ Անդրանիկ Միհրանյանը Սերժ Սարգսյանի հաղթանակը հնարավոր է համարել: Սակայն, կարծում ենք` «վարչական ռեսուրսների» մասով էլ ռուսաստանցի պալատական քաղաքագետը, ամեն դեպքում, նշանակալիորեն չափազանցրել է իրական պատկերը եւ Ս.Սարգսյանի հնարավորությունները: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԱզատ ստեղծագործական ժանրիցՆերսես Երիցյանը դարձել է վերջին օրերի «սիրելի» թեման: ՔաղաքականԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով էԱշոտ Ղուլյանն առաջադրվել է իր թաղում ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |