“Zhamanak” Armenian-American Political Daily

Ողորմելիության սահմանից էլ անդին

16:01 Yerevan | 12:01 GMT | Wednesday 30 January 2008

Երեկ էլ իշխանություն կոչվողների «ավտոհավաքը» շարունակվում էր: Նույն անիմաստ ու անհեթեթ «հիմնավորումներով». մի մեքենայի ետեւից եկած 20 համազգեստավոր կամ անհամազգեստ ոստիկաններին ուղարկողները` նրանց ձեռ առնելով, տարբեր ցուցումներ են տալիս երեւի. մեկին ասում են` կասես «ռոզիսկի» մեջ ա, մյուսին` «խախտում ես արել», երրորդին` թե «ԳԱԻ-ի պետն է ըտենց ասել»: Բայց բոլորը միաբերան մի բան են ասում. «Գիտեք` մենք ուզում ենք, գիտեք` մենք ճիշտ ենք դա համարում... Ստիպում են... Դուք էլ շուտ արեք` որ մենք էլ սրանցից շուտ պրծնենք»: Ընկալման որոշակի բարդություններ ունեցողների համար պարզաբանում ենք. մեքենաները չէ, որ հեղափոխություն են անելու էս երկրում: Ու չի կարելի այդքան վախեցած լինել: Կամ էլ կարելի է, գոնե, դա ցույց չտալ:

Չէ՞ որ դուք էլ եք ապրելու նոր Հայաստանում:

Էսօր է պետք մտահոգվել` վաղը գլխահակ չապրելու համար:

Դե, իսկ էն, որ էսքան ժամանակ ոչ մի մոծակ իր բնական մահով` ծերությունից չի գնացել էն աշխարհ` մարդկանց մեղքը չէ, հենց իրենցն է:

Համենայնդեպս` հիշենք:

Ճանապարհային ոստիկանները ապօրինություններ են գործում

Փոխադրամիջոցը տուգանային հրապարակ տեղափոխելիս ճանապարհային ոստիկանը պարտավոր է կազմել վարորդի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների կամ ճանապարհային երթեւեկի անվտանգությունն ապահովելուն խոչընդոտելու վերաբերյալ ակտ, նշել հիմքը, ինչպես նաեւ կազմել փոխադրամիջոցի ընդունման-հանձնման վերաբերյալ արձանագրություն: Երեկ պատահմամբ ականատես եղանք, թե ինչպես «երիտասարդական» մետրոյի մատույցից ճանապարհային ոստիկանները մի քանի մեքենաներով տուգանային հրապարակ տեղափոխեցին Արամ Զավենի Սարգսյանի ավտոմեքենան առանց որեւէ ակտ ու արձանագրություն կազմելու եւ ավտոմեքենայի սեփականատիրոջը տալու, ինչը օրենքի խախտում է: Վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կազմակերպության նախագահ Էդիկ Հովհաննիսյանը եւս հավաստեց, որ ավտոմեքենան որեւէ օրինախախտման համար տուգանային հրապարակ տեղափոխելիս ճանապարհային ոստիկանը պարտավոր է համապատասխան հիմքը տրամադրել վարորդին, սակայն սովորական երեւույթ են դարձել ակտն ու արձանագրությունը չտրամադրելու վերաբերյալ վարորդների բողոքները: Երեկ մի վարորդ կրկին դիմել է «Աքիլլեսին» նույն պատճառաբանությամբ. նա շարժվել է ինչ-որ մեքենաների շարասյան հետեւից եւ չգիտի` ինչու են իրեն «զախվատ» արել: Նման դեպքերում կազմակերպությունը խորհուրդ է տալիս վարորդին` դիմել ՀՀ վարչական դատարան եւ վիճարկել իրավական ակտը, իսկ փաստաթղթի բացակայության դեպքում` ճանապարհային ոստիկանի գործողությունները: Պարոն Հովհաննիսյանի կարծիքով` «դա, բնականաբար, Ճանապարհային ոստիկանության պետի գիտությամբ է արվում»: Երկու միջադեպերն էլ ամենայն հավանականությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ունեն քաղաքական ենթատեքստ:

Է. Մ.

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.