“Zhamanak” Armenian-American Political Daily

«ԱրմենՏելի» ու Ղազարյանի աչքը լույս

16:29 Yerevan | 12:29 GMT | Saturday 26 January 2008

Է. Մ.

«ԱրմենՏելի» ու Ղազարյանի աչքը լույս
«Ռոյալ-Արմենիա» ընկերության բաժնետեր Գագիկ Հակոբյանին եւ նախկին տնօրեն Արամ Ղազարյանին համապատասխանաբար 6 եւ 2 տարվա ազատազրկման դատապարտած դատավոր Սուրիկ Ղազարյանին, ով արդեն տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան, շատ «յուղոտ» հայցեր են բաժին ընկել:

Նա լսելու է «ԱրմենՏելի» հայցերն ընդդեմ քաղաքացիների: Ընդ որում` «ԱրմենՏելը» քաղաքացիների հետ փոխհարաբերություններում մի շատ նյարդայնացնող գործելաոճ ունի. բաժանորդի առաջին իսկ պահանջի դեպքում խուսափում է նրան ներկայացնել տվյալ հեռախոսահամարից արված զանգերի վերաբերյալ վերծանման արձանագրությունը: Պատկերացրեք այսպիսի վիճակ. հեռախոսն անջատում են առանց զգուշացնելու, ուղեւորվում ես փոստային բաժանմունք, որ վարձավճարը մուծես, պարզվում է` պարտքերի մասին ցուցակը դեռ չի հասել այնտեղ: Երբ հարցնում ես` այդ դեպքում ինչու՞ եք անջատել, պատասխանում են, թե պարտքեր հայտնաբերելու դեպքում ռոբոտն է մեխանիկորեն անջատում: Եթե ուրբաթ օրն են անջատել, ստիպված ես լինում հեռախոսակապին սպասել եւս երկու օր մինչեւ «ԱրմենՏելում» պարզեն պարտքի չափը... ու հանկարծ ներկայացնում են սովորականից անհամեմատ բարձր մի թիվ: Եվ երբ պահանջում ես վերծանման արձանագրությունը, չեն տալիս, բայց ասում են` պետք է վճարես, որ միացնենք: Առավել եւս` երբ տանտերը մահացած է եւ դեռ բնակարանն ու հեռախոսահամարը անվանափոխված չեն: Պահանջում են ներկայացնել տեղեկանք, թե ովքեր են գրանցված նշված հասցեում, համաձայնագիր` ընտանիքի չափահաս անդամներից, որ համաձայն են տվյալ հեռախոսահամարը լինի կոնկրետ անձի անվամբ, ինչը պետք է կնքված լինի համատիրության կողմից, եւ եթե վճարեք նաեւ 500 դրամ, հավանաբար ու վերջապես, կստանաք «անհասանելի» վերծանման թուղթը, որպեսզի կարողանաք պարզել` ձեր հեռախոսահամարից իրո՞ք կլորիկ գումարին համարժեք զանգեր արվե՞լ են, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ սովորական են դարձել դեպքերը, երբ «ԱրմենՏելի» բաժանորդը հանկարծ պարզել է, որ իր հեռախոսահամարից ինչ-որ զանգեր են կատարվել մարդկությանն անհայտ մի ինչ-որ կղզի, բայց բաժանորդը ստիպված է եղել վճարել հսկայական գումարը, որովհետեւ հեռախոսակապն անհրաժեշտ է ու նյարդերն էլ դեռ պահպանել է պետք: Այնպես որ, Սուրիկ Ղազարյանի եւ «ԱրմենՏելի» աչքը լույս...

Վերլուծական
Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որի համաձայն...

Քաղաքական
Մնաց իր արձանը բացի

Մնաց իր արձանը բացի

Վերջերս Սերժ Սարգսյանի մոտ նոր հակումներ են առաջացել: Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն սկսել է...

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.