|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հեքիաթ հեռացողների մասին16:20 Yerevan | 12:20 GMT | Saturday 26 January 2008 Դա դժվար էր, ու բոլորն էլ գիտեին` հեշտ չէ հեռանալ, երբ ամեն ինչ թվում է` քոնն է ու քո իշխանության տակ: Ու կար նաեւ պատրանք, որ այդպես էլ շարունակվելու է հեքիաթը, բայց կյանքը գալիս ու ավարտում է հեքիաթի ժամանակը: Ու սկսվում է նոր հեքիաթը, որտեղ ամեն ինչ պետք է նորից սկսել` ով ես, ինչ ես անելու, արածներիդ ու չարածներիդ համար ինչ պատասխան ես տալու քեզ...Ու ոչ միայն: Չասեք, որ դա այլեւս հեքիաթ չէ, պարզ է, որ ոչ մի հեքիաթ էլ չկա, երբ սպառվում է քո ժամանակը ու սկսվում է տենդագին փնտրտուքը նրանց, ովքեր քեզ երեկ հավատարմության երդումներ էին տալիս, այսօր գերադասում են մոռանալ իրենց երեկվա օրը: Երբ հանրագումարում մնում են միայն հիշողություններ... Ու բոլորը թվում են դավաճաններ ու երախտամոռներ: Այդպես է կյանքը, ու հարաբերական է այդ ամենը, եւ դա մի հեքիաթ է, որ կրկնվում է միշտ` հեքիաթ երեկվա ու այսօրվա մասին, որ այլեւս վաղվա օր չունի: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |