“Zhamanak” Armenian-American Political Daily

Տապալել են: Տապալում են: Կտապալեն

17:11 Yerevan | 13:11 GMT | Friday 25 January 2008

Ավետիս Բաբաջանյան

Հունվարի 22-ին տեղի ունեցած հայրենակցական միության համաժողովում որոշում է կայացվել պաշտպանել վարչապետ, ՀՀԿ-ից նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հայտնի է, որ «Նիգ-Ապարանի» քաղաքականացման դեմ կտրականապես հանդես էր գալիս ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը, եւ այս հայրենակցական միության շատ անդամներ համարում են, որ Աղվան Հովսեփյանը միայն Մանուկ Գասպարյանի մահից հետո համարձակություն ունեցավ հրավիրել համաժողով եւ նման որոշում կայացնել: «Եթե Մանուկ Գասպարյանը կենդանի լիներ` համոզված եղեք, որ նման համաժողով չէր կարող տեղի ունենալ, քանի որ նա կտրականապես հանդես կգար այդ որոշման դեմ, եւ համաժողովը կտապալվեր», - ասաց հայրենակցական միության անդամներից մեկը: ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը խիստ բացասաբար է վերաբերվում այդ որոշմանը. «Ես համոզված եմ, որ ոչ հայրենակցական միություններին եւ ոչ էլ ազգային փոքրամասնություններին չի կարելի ներքաշել ներքաղաքական գործընթացների մեջ, քանի որ ի՞նչ կլինի ապարանցիների կամ եզդիների հետ, եթե ընտրություններում Սերժ Սարգսյանը չհաղթի. ի՞նչ է` մենք պետք է լքե՞նք Հայաստանը: Ես անձամբ, լինելով ապարանցի, չեմ ենթարկվելու այդ որոշմանը եւ բոլորին կոչ եմ անելու քվեարկել ոչ թե միության որոշումներով, այլ ըստ իրենց համոզմունքների»: «Ես համոզված եմ, որ եթե Մանուկ Գասպարյանը ողջ լիներ, ապա ինքը եւս կտրականապես դեմ կլիներ նման որոշման կայացմանը», - ավելացրեց մեր զրուցակիցը: «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության մեկ այլ անդամ` «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը եւս դեմ է միության քաղաքականացմանը:

Ինչպես արդեն առիթ ենք ունեցել նշելու, այն ամենը ինչ նախաձեռնում է այս կազմակերպությունը՝ մշտապես տապալվում է: Համոզված ենք, որ սա էլ բացառություն չի լինի:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.